ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. 25-ամյա երիտասարդը փորձել է ընկերոջ համար աղջիկ փախցնել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ են առևանգել։ Արդեն Շենգավիթ վարչական շրջանում Շենգավիթի ոստիկանները կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների ընթացքում կանգնեցնել նշված ավտոմեքենայի վարորդին, ում տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության։

Պարզվել է, որ մինչ այդ, նա իր ավտոմեքենայով բախվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Գալուստ Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը ավտոմեքենաների զննություն է կատարում։ Փաստի առթիվ Շենգավիթի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նորայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկան առևանգողը եղել է Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գարիկ Դանիելյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վերջինս ասում էր, որ աղջկան փախցնում էր ընկերոջ համար, սակայն անավարտ մնաց։ Իսկ Mercedes-ը վնասվել է, քանի որ աղջիկը ընթացքում մեքենայի դուռը բացել է և այն կպել է Mercedes-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular