ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահ զորախումբը պարտավոր է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել․ ՀՅԴ ԳՄ հայատարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն այսօր լայնածավալ հարձակում սկսելով Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով՝ ցանկանում է ավարտին հասցնել Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագիրը։

ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս,  մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ։ Շարունկական զիջումները ոչ միայն չեն զսպել Ադրբեջանին, այլ նրան դարձել են ավելի սանձարձակ։ Նոր աղետը կանխելու ճանապարհը պաշտպանունակության ապահովումն է։

Ուստի, ստեղծված իրավիճակում․

֊ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից,

կատարել իր սահմանադրական հանձնառությունը, ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը և բոլոր անհրաժեշտ միջոցերը ձեռնարկել ՀՀ քաղաքացի հանդիսացող 120000 հազար հայերի պաշտպանության համար,

֊ առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրել ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։

Ռուս խաղաղապահ զորախումբը պարտավոր է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և  լիարժեք կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Խաղաղապահների վերահսկողության գոտում նոր ռազմական գործողությունների իրականացումը հարցականի տակ է դնում եռակողմ պայմանավորվածությունները և լուրջ հարված հասցնում ՌԴ-ի, որպես միջնորդ կողմի հեղինակությանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են հստակ և թիրախային գնահատականներով դատապարտել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա էսկալացիան կանխելու համար։

Վերոնշված պահանջները կարող են իրագործվել միայն համաժողովրդական հուժկու ճնշման պարագայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն  մարմին 

Երեւան

19 սեպտեմբերի, 2023 թ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular