Մարդիկ երեխաներին չեն գտնում, պատերազմ է․ Մետաքսե Հակոբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդիկ չեն կարողանում փողոց դուրս գալ, բոլորս իրար կորցրել ենք, չգիտենք՝ ով ուր է այս պահին։ MediaHub.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ ինքն էլ իր երեխաների հետ չի կարողանում կապվել։
«Դպրոցում էին, երեխեքիս կորցրել եմ, չգիտեմ՝ որ ապաստարան են տարել»,- ասաց նա։
Հակոբյանը պատմեց, որ մարդիկ դուրս գալու հնարավորություն չունեն, ամենքը մի ապաստարանում է։
«Կես ժամից ավելի է, որ Ստեփանակերտը գնդակոծվում է»,- նշեց նա։
Այլ մանրամասներ չկարողացանք ստանալ, քանի որ կապն ընդհատվեց։
Նարե Գնունի