Ստեփանակերտում օդային տագնապ է, դպրոցներ են փակել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի՝ Ասկերանի շրջանում ականանետեր ու հրաձգային զենք կիրառելուց հետո Ստեփանակերտում փակել են դպրոցները, մանկապարտեզները, բոլոր ուսումնական հաստատությունները։
Ուսումնական հաստատություները փակվել են պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով։
«Շարժ կա, կուտակումներ կան, ժողովրդին տանջում են։ Ամեն օր նույնն է։ Ոչ մի լավ բանի չենք սպասում, քանի ռուսը ստեղ ա, օդային տագնապ է հայտարարվել»,-ասաց նա։
Աղբյուրը նշեց, որ երեկ անցած բեռներից հետո ոչ մի օգնություն չի մտել Արցախ։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։ Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։