ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյունոտ զուգահեռների Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ ենք բարձրաձայնել այն մասին, որ այսօր Հայաստանում առկա է երկու իրականություն՝ նիկոլական և իրականում գոյություն ունեցող։ Մարդիկ ապրում են երկու՝ միմյանց հակոտյան կյանքով․ մի տեղ ամորֆ ու լատնենտ կերուխում է, մյուսում՝ դաժան իրողությունների հետ ճակատամարտող ֆանատիկների հանրույթ։

Ասվածը երկրորդելով՝ ընդգծենք, որ այս ամենի հետ մեկտեղ հայաստանյան իշխանությունների հստակ գծագրածով արվում է այնպես, որ հանրային լայն շրջանակները հնարավորինս քիչ առերեսվեն բուն մարտահրավերների, իրական սպառնալիքների հետ և ապրեն հով ու «ապահով»։ Ինչու «ապահով», քանի որ Նիկոլի սեկտանտների համար առաջնային են՝ ասֆալտը, թոշակն ու «աննախադեպ, թռիչքային զարգացումները»։ Իսկ հայրենիքը, պետությունը, առավել ևս՝ Արցախը, դրանք, ըստ նիկոլապաշտ սեգմենտի՝ «ֆեյք օրակարգեր են, որոնք նախկիններն անընդհատ շահարկում են»։

Վերջին շրջանում նշած մոտեցումներին ավելացել է մի ավելի մարազմատիկ պնդում․ «եթե նախկինները եկան կամ Նիկոլը գնաց, Հայաստանում պատերազմն անխուսափելի է»։ Հիմա մի պահ սթափվենք ու մտածենք․ ամենօրյա «խաղաղության դարաշրջան» բացելու և «անհոգնել խաղաղության օրակարգը» թիվ մեկ մարտահարվեր համարող անձի կառավարման շրջանում Հայաստանն ունեցել է ամենից շատ զոհերն ու կորուստները։ Սա փաստ է, որի մասին ոչ մի խորքային գիտելիքներ ու պնդումներ պետք չեն, ուղղակի պետք է հետհայացք գցել, կամ ուղղակի նայել ժամանակագրությանը։

Ըստ էության՝ նիկոլալական կառավարման տարիներին հայ ազգն ունեցել է իր ժամանակակից պատմության ամենաարյունոտ շրջափուլը․ երկու պատերազմ (44-օրյա և սեպտեմբերյան), որի ընթացքում ունենք պաշտոնական տվյալներով 4300, իսկ ոչ պաշտոնականով հայտնի չէ, թե ինչքան զոհեր, մի քանի տասնյակ հազարի հասնող վիրավորներ ու հոգեպես շեղված մարդիկ, քովիդը, որը խլեց մոտ 10 հազար մարդու կյանք, հայրենիքի կորուստ, ամենօրյա մահեր բանակում (ոչ մարտական հերթապահության պայմաններում միայն անցնող մեկ ամսվա ընթացքում ունեցել ենք 65 մահվան դեպք)։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։

Ահա այսքանից հետո էլ Փաշինյան Նիկոլը շարունակում է խոսել պատերազմի վտանգի մասին։ Ավելին, մինչ նրա բերած ծուռ հայելիների իրականության մեջ Երևանը համայնքապետ է ընտրում, Արցախում և ՀՀ սահմաններին ամենօրյա կուտակումներն ու ադրբեջանական ռազմական տեխնիկայի համալրումներն ավելի են ինտենսիվանում։

Այսօր արդեն ադրբեջանցիներն ավելի կոնկրետ գործողությունների անցան, և տևական ժամանակ տեղեկատվական գրոհներից հետո, թե իբր «հայկական ուժերը կրակում են» կամ «տարբեր գործողություններ» են իրակացնում, սկսեցին փոխել գոյություն ունեցող իրողությունը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն առավոտվանից տիրաժավորում են, թե «հայկական դիվերսիոն խումբն ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել»:

Ըստ էության՝ գոյություն ունեցող իրականությունն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ: Սա առիթ է կոնկրետ գործողություններ իրականացնելու։

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել։ Այլ կերպ ասած,ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Ադրբեջանն այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի  գնա: Իսկ Երևանում իշխանություն կոչված սեկտանտները փորձում են «վերականգնել արդարությունը» և ԿԸՀ-ին հանձնարարել են ձայների վերահաշվարկ իրականացնել։ Սա է հայաստանյան իրականությունը։

Արմեն Հովասափյան  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular