ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված միջադեպ՝ Վանաձորում․ քաղաքացին կրակել է սգո սրահից դուրս եկող անձանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակիցների շրջանակը:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն, լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ՝ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին, հայհոյելու, ինչպես նաև՝ անձնական այլ հարցի պատճառով:

Այս կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ալիկ Հ.-ն խմբով, Նարեկ Հ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող սգո սրահի մոտ դարանակալել և սպասել է Արշակ Առ.-ին՝ նպատակ ունենալով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու:

Տեսնելով, որ վերջինս իր ընկերոջ՝ Արթուր Ալ.-ի և եղբոր որդու՝ Արթուր Առ.-ի հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից, դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Նարեկ Հ.-ի հետ մոտեցել են նրան պատկանող ավտոմեքենային, և, իրական վտանգի տակ դնելով նաև այդ պահին սգո սրահից դուրս եկող բազմաթիվ անձանց կյանքն ու առողջությունը, երկուսով «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներից կրակոցներ են արձակել Արշակ Առ.-ի ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով Արթուր Ալ.-ին, ինչպես նաև վնասելով դեպքի վայրում կայանված «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Արշակ Առ.-ն ատրճանակից, վերջինիս եղբոր որդին՝ Արթուր Առ.-ն՝ ինքնաձիգից, կրակոցներ են արձակել, իսկ Արթուր Ալ.-ն ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել Ալիկ Հ.-ի և Նարեկ Հ.-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջիններս, իրենցից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութաբանական և դատահետքաբանական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել:

Ալիկ Հ.-ին և Նարեկ Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արշակ և Արթուր Առ.-ներին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված չորս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Նկատի ունենալով, որ վերջիններս թաքնվում են քննությունից և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք չեն հայտնաբերվել՝ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի զենքերի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դրանք հայտնաբերելու, «BMW ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինիս և մեղադրյալների գտնվելու վայրերը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարությն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular