ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Սյունիքի մարզում. հայրն ու 2 որդիները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն. վերջինս էլ ինքնաձիգից օդ է կրակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզում սեպտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է և կրակոցներ արձակողը նույն թաղամասի բնակիչ, 40-ամյա Ալեքսեյ Գ.-ն է:

Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և պարզել, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Կավարտ» թաղամասի իր տան բակում «Դավիթ Բեկ» թաղամասի բնակիչներ 45-ամյա Դավիթ Ա.-ն, 20-ամյա Գոռ Ա.-ն և 18-ամյա Շանթ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալեքսեյ Գ.-ի հետ, որի ընթացքում, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել նրան ու դրանից հետո Ալեքսեյ Գ.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից նրանց վախեցնելու համար դեպի օդ կրակոցներ է արձակել:

Քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Ալեքսեյ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաձիքը՝ 2 պահեստատուփով, որոնցից մեկը լիցքավորված է եղել 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Դավիթ, Գոռ և Շանթ Ա.-երին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Գոռ և Շանթ Ա.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Դավիթ Ա.-ն նրանց հայրն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular