ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից. «Շպիգել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ավարտվում են հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հասցրել են փչացնել հայ-ռուսական, առանց այն էլ, փչացած հարաբերությունները։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ընդհուպ հակադիր անվտանգային բլոկի հետ զորավարժություններ կազմակերպելով, անգամ Արևմուտքից են զգուշացնում դրա վտանգավոր հետևանքների մասին։ «Ինչու՞ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից», - հարց է հնչեցնում գերմանացի «Շպիգելը»՝ պնդելով, որ այն միջազգային ուշադրությունը, որին արժանացել են հայ-ամերիկյան զորավարժությունները, հիմնականում պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստով՝ նախևառաջ ուկրաինական պատերազմով։ «Այդ պատերազմը հանգեցրեց շահերի փոփոխության, Բաքվի և Անկարայի կարևորությունը Մոսկվայի համար էլ ավելի աճեց, քանի որ Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար այլընտրանքային առևտրային ուղիներ են անհրաժեշտ, այդ թվում՝ Ադրբեջանով անցնող «Հյուսիս-հարավ» միջանցքը», - «Շպիգելի» հետ զրույցում նշում է «Արտաքին քաղաքականության գերմանական ընկերացկության» փորձագետ Շտեֆան Մայստերը։ Նրա խոսքով՝ «իրադարձությունների նման զարգացման պատճառով Հայաստանն ավելի մեծ շահերի զոհ է դարձել»։ Դրա հետ մեկտեղ նա չի կարծում, թե Հայաստանը կարող է առանց լուրջ բարդությունների խզել կապերը Ռուսաստանի հետ։ «Եթե անգամ Հայաստանը որոշի քաղաքականապես դուրս պրծնել Ռուսաստանի գրկից՝ տնտեսական կամ անվտանգային տեսանկյունից այն իրեն նման բան թույլ տալ չի կարող։ Փաշինյանը մեզ ազդակներ է հղում՝ «ես պատրաստ եմ հեռանալ Մոսկվայից»։ Արևմուտքը, սակայն, Հայաստանին չի օգնի, ռազմական օգնություն ամեն դեպքում չի լինի», - նշում է գերմանացի վերլուծաբանը, հավելելով, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրոք որոշի թուլացնել Մոսկվայի ազդեցությունը, Ռուսաստանը կպատժի նրան, քանի որ Ռուսաստանը միայն ռազմական լծակներ չէ, որ ունի։ «Այդ երկիրը շարունակում է վերահսկել Հայաստանի կենսական ենթակառույցներն ու տնտեսությունը», - գրում է «Շպիգելը»:

Սոնա Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular