ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե քաղաքային, այլ՝ քաղաքական ապտակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ այսպես, կիրակի օրը կայացավ Երևանի ավագանու ընտրությունները․ ինչպես արդեն նշել էինք, իշխանությունները ողջ կազմով ու հնարավորությամբ լծվել էին Ավինյանի քարոզարշավին՝ փորձելով իրենց համար ցանկալի արդյունք գրանցել։ Ավելին, քարոզարշավի վերջին օրերին անձամբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ոչ միայն խոսել ավագանու ընտրությունների կարևորության և իրենց թիմի համար առանջային նշանակություն ունենալու փաստի մասին, այլ մասնակցեց ու մի դեմագոգիկ ելույթով ամփոփեց քարոզարշավը։

Թվում էր, թե հերթական անգամ գործ ունենք փաշինյանական մարազմատիկ իրականության հետ, և Երևանն ընտրելու  է հերթական նիկոլականին։ Սակայն, իրադարձությունները շուռ եկան գլխի վրա ու իշխող քաղաքական խունտան ստացավ 32 տոկոս ձայն․ այս անգամ Նիկոլին «հավատաց» 75 463 հոգի։ Իսկ ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան դաշինք» և «Հանրային ձայն» կուսակցությունները միասին՝ 44 տոկոս ձայն։ Ինչ վերաբերվում է «Հանրապետություն» կուսակցության 11  տոկոսին, ապա դրանք Փաշինյանի ձայներն են, որով նա իրեն «ստրախովկա» էր արել՝ մտածելով սցենարային բացառումների կանխմանը։ Նախնական տարբերակով Երևանի ավագանու 65 մանդատից 32-ը իշխանությանն է, 33-ը՝ ընդդիմությանը։

Պետք է նշենք նաև, որ Երևանի ավագանու այս ընտրություններն «աննախադեպ» էին նրանով, որ ՀՀ երրորդ հանրապետության ամենաքիչ մասնակցությունն ունեցած ընտրություններն էին․ ընտրություններին մասնակցել էին Երևանի ընտրողների ընդամենը 28 տոկոսը։

Քարոզարշավի ժամանակ իր խոսքում, եթե դա իհարկե կարելի է երկրի ղեկավարի խոսք անվանել, նա հերթական անգամ հիշեց իր սիրելի ասֆալտն ու բորդյուրը, բայց ամենակարևոր, բանալի բառն այն էր, որ նա հրապարակավ հայտարարեց, որ «Երևանի ավագանու այս ընտրությունն իր համար չափազանց կարևոր են», և որ ամենաառանցքայինն է՝ ընդգծեց, որ «սա ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ընտրություններ են»։ 

Ստացվում է, որ Երևանում հավաքելով ընդհանուր ընտրողների 8 տոկոսը՝ Նիկոլը քաղաքական ապտակ ստացավ երևանցուց և հասկացավ իր քաղաքական իրական կշռի չափը։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-ինչ պայամաններում իշխանությունը քաղաքապետ ունենա, միևնույն է՝ դա հաղթանակ չի դառնալու:

Ըստ էության՝ սա առաջին ընտրություններն էին 2018-ից հետո (իսկ դրանք քիչ չէին), երբ ՔՊ-ն չկարողացավ հավաքել իրեն այդքան անհրաժեշտ «50+»-ը: Իսկ եթե Նիկոլը գնում է կոալիցիայի որևէ ուժի հետ (թեկուզ դա լինի իր տակ պառկած որևէ մեկը), դա արդեն էապես թուլացնում է իր ուժերն ու ինքը լիքը ռեսուրս է ծախսելու ամեն անգամ, որ այդ ուժը չթռնի:

Ահա այստեղ ուշադիր, քանի որ հետաքրքիր է․ երկրորդ պատճառը հոգեբանական է: Իշխանական թիմում հասկացան, որ իրենք անպարտելի չեն, ու «թուրը ոնց ուզի չի կտրելու»: Սա անխուսափելիորեն բերելու է թիմում կասկածների, հուսահատության, ինչը թույլ է տալու ձայներ փախցնել ՔՊ-ից ու խարխլել բռնապետական համակարգը:

Շատ չձանձրացնելով ամփոփենք և հավելենք, որ հիմա ՔՊ-ն տենդագին փորձելու է կեղծիքներ անել, եթե դա չստացվեց, ապա կփորձի դիմել ռեպրեսիաների, ինչն էլ ավելի է թուլացնելու իրենց դիրքերը ու մղելու 100 հազար ակտիվ ու ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքացիների պաշտպանելու իրենց ընտրությունը:

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular