ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տա․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rusonline.org-ը «Ռուսաստանը թույլ չի տալ հայտնի է դարձել, թե ինչ է անում ծախված Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ բոլորն են տեսնում, որ Փաշինյանը բացահայտ դուրս է եկել Մոսկվայի դեմ, և նրա գործողությունների վերջնական նպատակը Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումն ու Կրեմլի ազդեցության գոտուց դուրս գալն է։ Իսկ այդ ամենը հնարավոր է անել միայն պատերազմի և հերթական կապիտուլ յացիայի միջոցով, որի համար Փաշինյանը մեղադրելու է Ռուսաստանին: Եվ այդ գործընթացի տեղեկատվական նախապատրաստումը եռում է։ Փաշինյանին ընդամենը 6 ամիս ժամանակ է տրվել ռուսական բազան Հայաստանից հեռացնելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազայի դուրսբերման գործընթացը թե՛ իրավական առումով, թե՛ տեխնիկապես բավականին բարդ է և կտևի առնվազն 4-5 ամիս, դուրս է գալիս, որ նման որոշում պետք է կայացվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։ Պատերազմի համար ամեն ինչ պատրաստ էր, և պատրաստվում էին դա սկսել, բայց Իրանը մտավ խաղի մեջ, և մարեց Ալիևի ավյունը, որը, ըստ Փաշինյանի հետ իր պլանի, պետք է սկսեր ռազմական գործողություններ։ Իրանը պարզ հասկացրել է, որ, անկախ Երևանի որոշումից, իրենք թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն, և իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է ստորագրում Փաշինյանը, եթե դա սպառնում է իրենց ազգային անվտանգությանը։ Որքան էլ Արևմուտքն ու Իսրայելը օգնեն Ադրբեջանին Իրանի դեմ, Բաքուն հաստատ չի կարողանա գլուխ հանել իրանական բանակից, դրա հետևանքները կարող են լինել ծայրահեղ կործանարար, ինչը Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է:

Չնայած այն բանին, որ ադրբեջանական բանակը ցանկացած վայրկյան պատրաստ է սկսել ռազմական գործողություններ, հրաման մինչ հիմա չկա: Դա դեռ չի եղել, և հիմա այնքան էլ պարզ չէ, թե արդյո՞ք ընդհանրապես կլինի: Թեհրանը բացարձակապես միանշանակ է խոսել տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին. Իրանը չի կարող իրեն թույլ տալ արևմտամետ Հայաստան, քանի որ նման երկիրն արդեն իսկ ապրիորի սպառնալիք է, քանի որ ցամաքով կկտրի Իրանը Ռուսաստանից և Եվրոպայից: Ռուսաստանն իր հերթին նույնպես չի կարող իրեն թույլ տալ կորցնել ազդեցության գոտիները, որոնք գործնականում քիչ են մնացել:

Ավելին, Ռուսաստանն իրավունք չունի կորցնել իր կարևորագույն գործընկերներին, իսկ Իրանն այսօր հենց այդպիսին է: Ռուսաստանի հեռանալը Հայաստանից Ռուսաստանի կողմից թիկունքին հարված կլինի Իրանի համար և կարող է մեծապես փչացնել նրանց հարաբերությունները։ Ամբողջ վերոնշյալից հասկանում ենք, որ Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տա, որ Հայաստանը փոխի ուղղվածությունը դեպի Արևմուտք: Բայց Փաշինյանը նման պարտավորություն արդեն իսկ ստանձնել է։ Հիմա կհետևենք նրա քայլերին, հիմա նա իսկապես վտանգավոր է, քանի որ վտանգի տակ է ոչ միայն նրա իշխանությունը, այլև իրականում նաև կյանքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular