ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցք, Սյունիք, ադրբեջանցիները Երևանում. Թևանյանը թվարկեց Փաշինյանի՝ իշխանության մնալու հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարևոր է հասնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի հեռանալուն: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

Նա կարևոր է համարում ժամանակ չկորցնելը, Հայաստանում հասնել իշխանափոխության և թույլ չտալ, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Սյունիքը հանձնելու, միջանցքի հարցը լուծելու կամ Երևանը, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականներով բնակեցնելու հարցում։

«Էրդողանը համաձայնության եկավ Փաշինյանի հետ, որ տարածաշրջանից դուրս բերի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իրանը. Առաջարկվող «2+2» ձևաչափի իրականացումը կարող է լինել Հայաստանի վերջը»,- հավելեց Թևանյանը։

Նրա խոսքով, այս դեպքում նախ ռուս խաղաղապահները կարող են լքել Արցախը, իսկ հետո Իրանին դուրս հանել տարածաշրջանից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular