ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավաքականից վերադառնալուց հետո Տիկնիզյանն իրեն լավ չէր զգում․ Լոկոմոտովի գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

Alphanews.am-ը գրում է.

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը «Матч ТВ»-ի եթերում հայտնել է, որ թիմի հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Օրենբուրգի» դեմ խաղի մեկնարկային կազմում չի ընդգրկվել վատ ինքնազգացողության պատճառով։

«Տիկնիզյանն ազգային հավաքականից վերադառնալուց հետո իրեն այնքան էլ լավ չէր զգում, բուժում է ստացել, և անցկացրել է ընդամենը մեկ մարզում։ Ամեն դեպքում, նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ հանդիպման ընթացքում»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք՝ մոսկովյան թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Օրենբուրգի» դեմ խաղում, իսկ Տիկնիզյանը 63-րդ րոպեին մտել է փոխարինման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular