ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ընդամենը մի մասն է այն մարդու վարքագծի, ով իրեն վեր է դասում Աստծո օրենքից․ Արոնյան

ՍՊՈՐՏ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց նամակով դիմել է շախմատային հանրությանը.

«Սիրելի բարեկամներ,

Ես գրում եմ ձեզ հարգանքով, շփոթմունքով և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:

Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր, և գրում եմ ինձ հարազատ լեզվով` ռուսերենով, քանի որ հուսով եմ, որ դա ինձ թույլ կտա հստակ արտահայտվել:

Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ մերձավոր մարդիկ, և ամբողջ Արցախն, ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ գործնականում չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ մթերքեր, դեղամիջոցներ, ներառյալ այնպիսիք, որոնք անհրաժեշտ են սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:

Աշխարհն արդեն սկսում է արտասանել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։

Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է նշել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտ բաներից։ Առաջին հերթին սնունդ. Եվ նաև գազ և էլեկտրականություն։

Ես կարծում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա ընդամենը մի մասն է այն մարդու վարքագծի, ով իրեն վեր է դասում Աստծո օրենքից և համընդհանուր բարոյականությունից: Այն մարդը, որ իմ ժողովրդին շներ է անվանում։ Այս մարդու անունը Իլհամ Ալիև է։

Ես չեմ հավատում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ մարդիկ և կան լավ մարդիկ, սա մանրուք է:

Բայց կան լավ մարդիկ, ովքեր լռում են, քանի որ վախենում են վատերից։ Ես հոգնել եմ լռելուց, և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում դիտել, թե ինչպես են սովամահ 120 լինում հազար մարդիկ, մեծամասնություն են կազմում:

Դիմում եմ իմ ընկեր գրոսմայստերներին. Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Եվ ես վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներին ամենևին էլ չի հետաքրքրում այն ​​անմարդկային իրավիճակը, որը Իլհամ Ալիևը ստեղծում է Ղարաբաղի ժողովրդի համար։

Արթնանանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և փորձել հասնել նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը»,- գրել է Արոնյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular