ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռները հասան Արցախ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկախ հայաստանյան իշխանության կողմից ներդրվող ու հանրային տիրույթում լայն տիրաժավորման համար արհեստական օրակարգ բերվող թեմաներից ու տեղեկատվական անոմալիաներից, ակնհայտ, է, որ այսօր ՀՀ մտահոգ ու գիտակից քաղաքացու ուշադրությունը պետք է բևեռված լինի Արցախում տեղի ունեցող ողբերգություններին և մերօրյա ցեղասպան քաղաքականությանը։ Շուտով կլրանա 10-րդ ամիսը, ինչ մեր արցախցի հայրենակիցները գտնվում են ադրբեջանական պաշարման մեջ, իսկ գրեթե 2,5 ամիս ամբողջովին ենթարկվում են սովամահության։ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում, և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:

Վերջին օրերին Արցախում կտրուկ ավելացել են ուշաթափությունների դեպքերը, քանի որ արդեն սպառվել են պահուստում եղած հացի պաշարները՝ այլ կերպ ասած, Արցախի իշխանությունները բավական ծանր ու պատային իրավիճակում են, և իրենց առջև դրված խնդիր ունեն՝ մարդկանց կյանքը պահելը։ Ավելին, բացի հացի խնդիրը, Արցախում տևական ժամանակ է չկա դեղորայք և հիգիենայի տարրական պարագաներ։ Հենց դրանով էր պայմանավորված նախօրեին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հրավիրված խորհրդակցությունների շարքը, որտեղ որոշում էր կայացվել՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հումանիտար բեռների  հերթական խմբաքանակն Արցախ տեղափոխել։

Ահա, վերը նշված այս աղետալի փաստերը հաշվի առնելով՝ նախօրեին Արցախի իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը ԿԽՄԿ մեքենաներով (բացառապես արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ):

Ըստ էության, այս գործընթացի կազմակերպումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ կենսական, ինչպես արցախահայության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար: Սա շատ լուրջ հանգամանք է, որը պետք է հաշվի առնի Երևանից անհիմն պոպուլիստական հայտարարություն անողը։

Այս մասին քանիցս ենք բարձրաձայնել, որ Արցախի և արցախահայության վիճակի վերաբերյալ Երևանից և այլ տեղից գնահատականներ տալը, որակումներ անելն անբարո է, քանի որ մարդիկ ունեն ապրելու և գոյատևելու բնական պահանջ, իսկ նմանօրինակ վայրահաչումները մարդկանց մոտ այլ զգացողություններ են առաջացնում և կանգնեցնում փաստի առաջ։

Թերևս շատերը կհամաձայնեն, որ սա ստեղծված իրավիճակում դժվար, բայց այս միակ ողջամիտ որոշումն է, ինչը գոնե երաշխավորում է Արցախում հայության ապրելու իրավունքը: Ի վերջո, արյունաքամ լինող Արցախը չի կարող հակադրվել մի օրակարգի, որի շուրջ առկա է միջազգային կոնսենսուս, և սա ցավալի փաստ է։

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ բեռների առաջին խմբաքանակը՝ հիմնականում ալյուր և հիգիենայի պարագաներ, Ակնայից և Բերձորից, զուգահեռաբար, մուտք գործեցին Արցախ։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular