ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խայտառակ պարտությունը և ցածր մասնակցության հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 475 ընտրատեղամասերում ամփոփված Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ 32,57 տոկոսով առջևում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդը «Ազգային առաջընթաց»-ն է՝ 18,89 տոկոսով, երրորդը՝ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,43 տոկոսով, 11,32 տոկոսով չորրորդն է «Հանրապետություն» կուսակցությունը, հինգերորդը «Հանրային ձայն» կուսակցությունն է՝ 9,68 տոկոսով։

Ամենախայտառկ ցուցանիշը, որ գրանցվել է, մասնակցության թիվն է, 28,36 տոկոս։ Այսպիսի ցածր մասնակցություն Հայաստանի պատմության ընթացքում երբևէ չի եղել։ Իշխող վարչախումբն ամեն ջանք գործադրեց, որպեսզի մասնակցությունը հնարավորինս ցածր լինի, այդկերպ կարողանա վարչական ռեսուրսի, քրեականների և ընտրակեղծիքների կիրառմամբ բարձր տոկոսներ խփել, սակայն, ինչպես ասում են «խիյարը թարս բուսնեց»։

Այս պահի դրությամբ ՔՊ-ն և նրա կցորդ «Հանրապետությունը» միասին 32 մանդատ կարող են ստանալ, իսկ «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնն» ու «Մայր Հայաստանը»՝ 33։ Ողջ ինտրիգն այն է՝ արդյո՞ք այդ ուժերը կգնան կոալիցիա կազմելու, թե՞ քաղաքապետ չի ընտրվի, և ստիպված կլինեն նոր ընտրություններ նշանակել։ Իսկ նոր ընտրությունները ՔՊ վերջն են լինելու։

Ցածր մասնակցությունը նաև ապացուցեց, որ Երևանի բնակչությունն ի սպառ մերժում է ընտրությամբ իշխանափոխության մեթոդը։ Այս փաստը պետք է լրջորեն մտահոգի իշխանությանը, որի ոտքերի տակից հողը փախչում է, և ընդդիմությանը, որը կարող էր ավելի լավ արդյունքներ ցուցաբերել, եթե միասնական և համախմբված մասնակցեր ընտրություններին։ 

Անահիտ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular