Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ հումանիտար աղետից խուսափելու համար․ Պիերո Ֆասինո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միակ հաղորդակցման ուղին, պետք է անհապաղ վերաբացվի՝ հումանիտար աղետից խուսափելով համար»։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոն, որն այսօր առավոտյան նիստ է գումարել Փարիզում, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Ադրբեջանական զորքերի կողմից միջանցքի ամբողջական շրջափակումը, հիշեցրել է Ֆասինոն, խոչընդոտում է մարդասիրական օգնության և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը, որոնք անհրաժեշտ են Լեռնային հայ բնակչությանը գոյատևելու համար»:
Ֆասինոն նաև հավելել է. «Լաչինի միջանցքի շրջափակումը ակնհայտորեն խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև 2020 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնությունը։ Եկեք Եվրոպայի խորհրդի ձայնը միացնենք ՄԱԿ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և բազմաթիվ կառավարությունների կոչերին, որոնք հորդորել են Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ վերացնել միջանցքի շրջափակումը և վերականգնել գազի և ջրի մատակարարումը».
«Ոչ ոք չի ների նրանց, ում վրա կընկնի անպաշտպան բնակչությանը հումանիտար աղետի ենթարկելու համար պատասխանատվությունը», - եզրափակել է Ֆասինոն։
Ringraziamo di cuore il Presidente Piero Fassino per la solidarietà, per la fedeltà ai valori universali e per la difesa della giustizia!
Մեր անկեղծ երախտագիրությունն ենք հայտնում պարոն Ֆասսինոյին համերաշխություն, համամարդկային արժեքների և արդարության պաշտպանության համար։