ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղըզստանը Տաջիկստանին կոչ է արել հրաժարվել տարածքային հավակնություններից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը Տաջիկստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Ղրղըզստանի հանդեպ տարածքային հավակնություններից, տեղեկացրել է 24 KG-ն։

Նա նշել է, որ այսօր այն ողբերգությունների տարելիցն է, որոնք տեղի են ունեցել Բիշքեկում անցած տարվա սեպտեմբերի 15-16-ին։

«Զոհվեցին տասնյակ զինծառայողներ եւ խաղաղ բնակիչներ։ Դա տեղի ունեցավ սահմանի հետ կապված չլուծված խնդիրների եւ այն պատճառով, որ հարեւան երկիրը հարձակվեց մեր պետության վրա։ Ես սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահն եմ։ Մինչեւ այսօր մենք փորձել ենք լուծել հարցը խաղաղ ճանապարհով եւ շարունակում ենք անել դա։ Պետության ղեկավարն ուղարկում է մեզ, որպեսզի մենք լուծենք հարցերը բանակցությունների միջոցով։ Բայց եւ միեւնույն ժամանակ պետք է ասել, որ իսկապես անցած տարի մեր պետության նկատմամբ կատարվել է ագրեսիայի ակտ։ Այսուհետ մենք թույլ չենք տա նման ագրեսիա դրսեւորել»,- ասել է Կամչիբեկ Տաշիեւը։

 

Նրա խոսքով՝ հարեւան հանրապետությունը Ղրղըզստանին տարածքային պահանջներ է ներկայացրել։

«Եթե հարեւան երկիրը չհրաժարվի իր տարածքային պահանջներից, ապա մենք եւս կներկայացնենք դրանք։ Մենք դրա համար թե՛ ուժ, թե՛ հնարավորություններ ունենք։ Մենք հնարավորություն ունենք վերադարձնելու մեր հողերը, որոնք անցել են Տաջիկստանին տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր տարիներ առաջ», -ասել է ԱԱՊԿ ղեկավարը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular