Քաղաքական ուժերից որն է ամենաշատը ծախսել նախընտրական քարոզչության վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, որոնք տրամադրել են բանկերը։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակից 14 քաղաքական ուժերը միասին նախընտրական քարոզչության համար ծախսել են 526,005,840 դրամ։ Ընդորում՝ ամենաշատ մուտքերն ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 267,247,240 դրամ, և հետևաբար արել ամենաշատը ծախսերը՝ 263,192,519։
Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մուտքերը կազմել են 267,247,240 դրամ, ելքերը՝ 263,192,519 դրամ, իսկ մնացորդը՝ 6,054,721։
Երկրորդ տեղում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի մուտքերը կազմել են 91,093,000 դրամ, ելքերը՝ 87,926,310, իսկ մնացորդը՝ 3,166,690 դրամ։