Եվրամիության հետ Թուրքիայի ճանապարհները կարող են բաժանվել. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ Թուրքիան կարող է «բաժանվել» Եվրոպական միությունից՝ նկատի ունենալով այն, որ երկիրը մտածում է 27 երկրներից կազմված դաշինքին իր անդամակցության հայտը դադարեցնելու մասին, տեղեկացրել է The Associated Press-ը։
«ԵՄ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի խզի կապերը Թուրքիայի հետ,- ասել է նա լրագրողներին Նյու Յորք՝ ՄԱԿ 78-րդ Գլխավոր վեհաժողովին մեկնելուց առաջ։- Մենք կգնահատենք իրավիճակը եւ, եթե պահանջվի, կբաժանվենք ԵՄ-ից»։
Նա այսպիսով պատասխանել է վերջերս արված զեկույցի մասին հարցին, որն ընդունել է Եվրոպական խորհրդարանը, եւ որում ասվում է, որ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա հանգամանքներում, եւ ԵՄ-ին կոչ է արել ուսումնասիրել «զուգահետ եւ իրատեսական շրջանակները ԵՄ եւ Թուրքիայի հարաբերությունների համար»։
Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 1999թ., իսկ անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2008թ.։ Անդամակցության բանակցությունները սառեցվել են 2018թ., «դեմոկրատիայից նահանջի» պատճառով, վկայում է Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը։
Էրդողանի շաբաթ օրվա հայտարարությունը հնչել է այն բանից մեկ շաբաթ հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հաստատել էր ԵՄ մտնելու երկրի վճռականությունը եւ կոչ էր արել դաշինքին համարձակ քայլեր ձեռնարկել հայտն առաջ տանելու համար։