Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում է «Բերքի տոն» 10-րդ փառատոնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Բերքի տոն» 10-րդ հոբելյանական փառատոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Աննա Հակոբյանը, որը նաև լուսանկարներ է հրապարակել։
Սեպտեմբերի 16-17-ն անցկացվող «Բերքի տոն»-ին՝ գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին ներկայացված են Հայաստանի, Արցախի, հարևան Վրաստանի ու շատ այլ երկրների ֆերմերների, տնայնագործների թարմ և վերամշակված համեղ մրգերն ու բանջարեղենը և այլ բարիքներ։
Փառատոնն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ ու ավանդական երգ ու պարով։ Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի կունենան մրցույթներ՝ երեք անվանակարգերում: Տեղի կունենան նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար: