ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ հայրը մի քանի ժամ որոնում էր իր 4-ամյա տղային, պարեկները երեխային հայտնաբերել են տանից մի քանի կմ հեռավորության վրա, անձրևի տակ, անօգնական վիճակում

ՖՈՏՈ

Սպետեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուրեն Եղոյանն ու Տիգրան Ամիրխանյանը Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են մի երեխայի, ով անձրևի տակ կարճաթև վերնաշապիկով կանգնած է:

Պարեկները մոտենում են երեխային, պարզվում է, որ տղան չի հիշում տան ճանապարհը և փնտրում է իր ծնողներին: Պարեկները երեխայի հայտնաբերման մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանին ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանին, ինչից հետո պարեկներին են միանում արդեն գումարտակի հրամանատարն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչը և սկսում են երեխայի բնակության վայրը պարզել, իսկ պարեկների մի խումբ էլ սկսում է երեխայի ծնողների որոնողական աշխատանքները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային պարեկները նստեցնում են իրենց ծառայողական ավտոմեքենան ու նրանից հետաքրքրվում է, թե որ ճանապարհով է ինքը եկել ու հասել Մարմարաշենի խճուղի: Ի վերջո, երեխայի հայտնաբերման վայրից մոտ 2,5 կմ անցնելով պարեկների ավտոմեքենան կանգնեցնում է մի տղամարդ և ասում, որ իր անչափահաս որդուն քանի ժամ է որոնում է ու երբ պարեկները տղամարդուն ցույց են տալիս երեխային, պարզվում է, որ պարեկների հայտնաբերած երեխան այդ տղամարդու որդին է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկները հայտնաբերել են երեխային անձրևի տակ, անօգնական վիճակում, երեխայի մոտով անընդհատ քաղաքացիներ էին անցնում և ցավալի է, որ ցուցաբերում էին անտարբերություն և միայն պարեկներն են, որ հետաքրքրվեցին երեխայի ով լինելով և հայտնաբերեցին ծնողին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular