ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի ուշագրավ ակնարկները Սերժ Սարգսյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը ողջույնի խոսքում բավական բազմիմաստ ակնարկներ է արել Հայաստանում ներքաղաքական զարգացումների մասով: Ընդ որում՝ ուղղակի, թե անուղղակի ակնարկներ:

Մասնավորապես, բավական ուշագրավ անուղղակի ակնարկ է թերևս այն, որ Պուտինը խոսելով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակի մասին, որ լրանում է 2017-ին, մատնանշել է նաև օրը՝ ապրիլի 3: Իհարկե, սա զուտ պատմության արձանագրում է, սակայն Ռուսաստանի նախագահը կամ նրա աշխատակազմը անշուշտ բավական նրբանկատ կգտնվեին դիտարկելու համար, որ ապրիլի 3-ը փաստացի Հայաստանում լինելու է, այսպես ասած, հետընտրական լուսաբացը, հետևաբար օրվա շեշտադրումը անկասկած ստանում է հատկանշական երանգ: Առավել ևս, որ մեծ քաղաքականության մակարդակում չեն լինում պատահականություններ: Ի վերջո, եթե ՌԴ նախագահը չմատնանշեր օրը, ապա դրանում որևէ մեկը չէր դիտի որևէ տարօրինակ բան:

Թե ինչ ենթատեքստով էր ակնարկում Պուտինը ապրիլի 3-ին Հայաստանի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման տարեդարձի մասին՝ երևի թե դժվար չէ նկատել: Ռուսաստանի Դաշնության նախագահը թերևս ակնարկում էր այն մասին, որ խորհրդարանի ընտրությանը Մոսկվան նայում է զուտ հայ-ռուսական հարաբերության պրիզմայից, և եթե դրանում որևէ վտանգ չկա այդ հարաբերության շարունակության համար, ապա Մոսկվան էլ որևէ խնդիր չունի նախընտրական շրջանում և գործընթացում Սերժ Սարգսյանի քայլերի հետ:

Ըստ ամենայնի, հենց այս համատեքստում է եղել նաև ուղղակի ակնարկը, որ ՌԴ նախագահ Պուտինն արել է Սերժ Սարգսյանին ուղղված ողջույնի խոսքում՝ այս անգամ արդեն ուղղակիորեն անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին: Ռուսաստանի նախագահն արձանագրել է դրանց առանցքային հանգամանքը սահմանադրական փոփոխությունների և կառավարման մոդելի անցման տեսանկյունից՝ հայտարարելով, թե հույս ունի, որ Հայաստանը կապահովի այդ անցումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ակնհայտ է Պուտինի նախընտրական աջակցությունը Սերժ Սարգսյանին, որի գինը հավանաբար հենց այն է, որ խորհրդարանական ընտրություններն իրենց քաղաքական արդյունքի առումով անակնկալ չմատուցեն Ռուսաստանին:

Հարցն այստեղ այն է, թե Պուտինն, օրինակ, ինչ ժամանակահատված է դիտարկում Հայաստանում անցումային գործընթացի համար, որի սահուն ընթացքը տեսնում է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դա նախընտրական շրջա՞նն է, մինչև 2018 թվականի ապրիլ դրան հաջորդող տարի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցումային փուլ Մոսկվան պատրաստ է դիտարկել նաև դրանից հետո՝ այդպիսով ակնարկելով, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի իշխանական կարիերայի շարունակությանը վարչապետի պաշտոնում:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular