ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտե՞ղ ու ե՞րբ են Ռուսաստանի ԱԳՆ-ում «դաշինք» տեսել Ադրբեջանի կողմից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը «Ինչպե՞ս է Ռուսաստանի կողքին Ուկրաինայի նոր դաշնակից աճել» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմտյան հովանու ներքո սրընթաց շարժվող Մոլդովայի, Ղազախստանի և Հայաստանի հետ կապված խնդիրների ֆոնին Ադրբեջանը, տարեցտարի ավելի ու ավելի ամուր ներծծվելով Էրդողանի անունը կրող «թուրքական աշխարհի» ձագարը, հատուկ տեղ է գրավում, և ինչքան գնում է, այնքան հարևանների կողմից ընկալվում է որպես թուրքական «վստահված անձ» տարածաշրջանում։ Թվում է, թե այդ ամենը՝ ոչինչ, ի վերջո, դա բացառապես հենց ադրբեջանցիների ինքնիշխան գործն է։ Բայց կա մեկ... «բայց»:

Ու թեև այն սկզբում փոքր էր, սակայն ժամանակի ընթացքում չափերով մեծացել է՝ դառնալով իսկական արտաքին քաղաքական խնդիր Ռուսաստանի համար։ Փաստն այն է, որ Ադրբեջանը դանդաղ, բայց հաստատապես շարժվում է դեպի մեր աշխարհաքաղաքական հակառակորդները։ Դա դեռ այնքան էլ տգեղ չի անում, ինչպես անում են, օրինակ՝ Մոլդովան կամ Հայաստանը, բայց արդեն բավական նկատելի է անտեսելու համար։ Մինչդեռ, Ռուսաստանի իշխանությունները, պարբերաբար թաքցնելով Բաքվի նույնիսկ այն բացահայտ գործողությունները, որոնք պահանջում էին կոշտ պատասխան, «բարիդրացիության», «գործընկերության» և նույնիսկ «դաշինքի» մանտրաների ներքո փակվել են: Ամենաթարմ օրինակներից է Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, որն իր «հիացմունքն է հայտնել ռուսական ագրեսիան հետ մղելու գործում ուկրաինական բանակի և ողջ Ուկրաինայի հաստատակամության և խիզախության համար»:

Բայց Ադրբեջանի դեսպանը չի սահմանափակվել միայն դրանով, այլ նաև հրապարակել է Ադրբեջանի ստանձնած քաղաքական պարտավորությունները Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և այլ օգնության վերաբերյալ։ Դուք որևէ բան լսե՞լ եք ռուսական բանակին և կամավորներին Ադրբեջանի օգնության մասին: Միգուցե Բաքվից Դոնբաս են ուղարկվել խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնություններով բեռնատարնե՞ր։ Ես չեմ լսել, բայց կարդում եմ ադրբեջանական մամուլը, և դրա տոնայնությունը գնալով ավելի է հիշեցնում ուկրաինական մամուլը, ուղղակի դեռ «Ռուսաստան» բառը փոքրատառով չեն գրում։ ՌԴ ԱԳՆ-ն բավական ինքնագոհ և դանդաղ է արձագանքել այդ ոչ բարեկամական դեմարշին՝ հայտնելով իր մտադրությունը խնդրանք ուղարկել Բաքու՝ հասկանալու համար, թե ինչպիսի օգնություն է ցուցաբերում Ադրբեջանը Ուկրաինային։ Ընդ որում, փաստաթղթի տոնայնությունը բավականին բարեհաճ և բարեկամական է եղել, չեն եղել «ուլտիմատիվ» և «պահանջներ» պարունակող խոսքեր: Թեև իրականում ինչո՞վ է դա տարբերվում Փաշինյանի կնոջ ցուցադրական այցից Կիև։

Ոչնչով: Ադրբեջանի դեսպանը ուղղակի կարիք չունի գնալ Կիև՝ հարգանքի տուրք մատուցելու Մայդանի սատանաներին, նա արդեն այնտեղ է։ Լավ, այդ սկանդալը կոծկվեց, իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ հետո ընտրություններ անցկացվեցին Ռուսաստանի նոր տարածքներում, և Ուկրաինայի «միջազգայնորեն ճանաչված սահմանները» սատարողների շարքում նույն Ադրբեջանն է։ Լավրովը այս անգամ նկատեց և նույնիսկ կտրուկ արձագանքեց։ Այնուամենայնիվ, այստեղ էլ կա մի նրբերանգ: ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական դիվանագիտության հայտարարությունը անվանել է «անընդունելի» և «մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին չհամապատասխանող»։ «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է վերաբերվի Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,ասել է նա: Որտե՞ղ է Մարիա Վլադիմիրովնան «դաշինք» տեսել ուկրաինացիներին շողոքորթող Ադրբեջանի կողմից, սա լավ հարց է, բայց նա ավելի լավ գիտի։

Ուղղակի նշենք, որ Լավրովի գերատեսչության կողմից անցկացված զուգահեռները Ղարաբաղի և Ռուսաստանի նոր շրջանների միջև բավականին թույլ են փաստարկային առումով, եթե ոչ սխալ։ Սկսենք նրանից, որ, ի տարբերություն Ռուսաստանի, որը ճանաչել է նոր շրջանները և ներառել դրանք իր կազմում, պաշտոնական Երևանը դեռևս չի ճանաչել Ղարաբաղը, էլ չխոսենք Հայաստանի կազմում դրա ընդգրկման մասին։ Ըստ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, ԼՂՀ-ն Ադրբեջանի ինքնիշխան մաս է, ինչպես վերջերս հայտարարեց անգամ ինքը՝ Փաշինյանը։ Բնականաբար, նման պայմաններում, հարգելով Ադրբեջանի ամբողջականությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղրղզստանը, ո՛չ Ուզբեկստանը, ո՛չ էլ ԱՊՀ մյուս հարևանները չճանաչեցին Ղարաբաղի ընտրությունները։ Այստեղ կա հիմնարար տարբերություն Ռուսաստանի նոր շրջանների հետ կապված իրավիճակից։ Քաղաքական փորձագետներն արդեն ասում են, որ ռուս դիվանագետները չեն կարողանում հարաբերություններ կառուցել ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ, Ռուսաստանը սրընթաց կորցնում է Անդրկովկասը:

«Այն փաստը, որ նույնիսկ Ռուսաստանի երկարաժամկետ գործընկերները կամ պայմանական դաշնակիցները, զգալով նրա որոշ թույլ կողմերը ներկա արտաքին քաղաքական իրավիճակում, ամեն նման առիթով բացահայտվում են, զարմանալի չէ։ Բայց պետք է ինչ-որ բան անել այս անատամության և անզորության դեմ», - նշել է «Кремлевский безбашенник» հեռուստաալիքը, որը կապված է քաղաքական ստրատեգ Իգոր Մինտուսովի հետ: Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք: Դա արտահայտել է քաղաքական մեկնաբանության վիրտուոզ Սերգեյ Մարկովը, որին գործընկերները, ոչ առանց հիմքերի, կասկածում են թուրքերի և Բաքվի շահերի լոբբինգի մեջ։ Ահա թե ինչ է նա գրել. «Շատերը հարց տվեցին, թե դա ի՞նչ նշանավոր դիվանագիտական արվեստ է: Միանգամից երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ վիճե՞լ: Բայց դա, իհարկե, սրբապիղծ հարց է։ Իրականում Ռուսաստանի մեծությունը հենց բոլորի հետ կոնֆլիկտի մեջ լինելու ունակությունն է»։

Թվում է, որ մեծության նշան չէ երկրի ծայրամասերում հակադրությունները բազմապատկելը, քանի որ դա հնարավորություն է տալիս արտասահմանյան հակառակորդներին անմիջապես հրկիզել բազմաթիվ տեղական հրդեհներ, և դա Ռուսաստանի մերձսահմանային լուրջ և չավարտված պատերազմի պայմաններում բուն Ռուսաստանի տարածք սփռվելու սպառնալիք է առաջացնում։ Եվ, իհարկե, ինչ-որ բան պետք է անել «միութենական» Ադրբեջանի հետ։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Մեր խաղաղապահները, եթե ինչ-որ մեկը մոռացել է, դեռ Ղարաբաղում են։ Եվ, փաստորեն, նրանք երկու կրակի արանքում պատանդ են դարձել Ռուսաստանի նկատմամբ անբարյացկամ անդրկովկասյան երկրների կռվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular