ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում 27-ամյա երիտասարդը սպանել է մորը` դանակը մինչև վերջ խրելով պարանոցի մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ

1in.am-ը գրում է. 27-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանվածը Տիգրանի մայրն էր:

Նախաքննության ընթացքում Տիգրան Գ.-ի նկատմամբ նշանակվել ու կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ փորձաքննվողը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրեն մեղսագրված արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Տիգրան Գ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Նախաքննության ժամանակ ինքը՝ Տիգրանը հայտնել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին մորաքրոջ որդու մեքենայով գնացել է մորեղբոր տուն, որտեղ որոշել է, որ պիտի սպանի իր մորը՝ Օֆիկին: Նույնիսկ փորձել է մոր պարանոցից պոկել իր կողմից նվիրված մետաղե խաչը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում  իրենց առանձնատան խոհանոցում վերցրել է սեղանին դրված փայտե կոթով դանակը, մորը մեղադրել է անբարոյականության մեջ ու դանակով մեկ անգամ հարվածել է մոր աջ կողքին, բայց դանակը բութ էր, չի մտել մարմնի մեջ:

Մայրը խոհանոցից վազելով դուրս է փախել, որ օգնություն կանչի: Ինքը դանակը ձեռքին հետապնդել, բռնել է նրան: Մայրը կարողացել է իր ձեռքից խլել դանակը ու նետել անհայտ ուղղությամբ:

Ինքը գրկել է մորը, տեղափոխել է տուն՝ հյուրասենյակ, մեջքի վրա պառկեցրել է հատակին ու պատից կախված դանակը վերցնելով՝ սկզբում մեկ անգամ հարվածել է մոր որովայնի շրջանին, հետո մեկ անգամ հարվածել է նրա աջ կողքի շրջանին: Դրանից հետո էլ մորը շրջել է դեմքով դեպի հատակը, երկու անգամ նույն դանակով հարվածել է նրա թիկունքի ձախ մասին, վերջում էլ դանակը մինչև վերջ մխրճել է մոր պարանոցի մեջ, դանակը մխրճված թողել  ու տանից դուրս է եկել:

Փողոցում հանդիպել է հարևանին ու ասել է, որ իր մորը սպանել է: Հարևանից հեռախոս է խնդրել, զանգել է շտապօգնություն, ասել է, որ իր մորը սպանել է: Հետո գնացել է տուն և սպասել է շտապօգնության ու ոստիկանների գալուն:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ եղբայրը, հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան քույրը՝ Օֆիկը, զանգել ու խնդրել է, որ մեքենայով գնա նրանց տուն՝ Տիգրանին տանեն հիվանդանոց: Իր կնոջ հետ է գնացել, Տիգրանին տարել են Մարտունու հիվանդանոց, որտեղ քթի վիրահատություն են առաջարկել Տիգրանին: Հետո վերադարձել են քրոջ տուն, հաց են կերել, սուրճ են խմել: Իրենք Օֆիկին ու Տիգրանին թողել է տանը ու գնացել են իրենց տուն:

Ժամը 15-ի սահմաններում կինն իրեն ասել է, թե Տիգրանը զանգել ու ասել է. «Մաման կարող ա մեռնի, էկեք մեր տուն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular