ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրս բերման գործընթաց». Ընդդիմադիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի քննարկման առանցքային թեմաներից մեկը վերաբերվել է Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիների հարցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս թեման կարևոր է մի քանի տեսանկյունից:

Նախ Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրս բերման գործընթաց», ինչը չի համապասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ Արցախի ՊԲ-ի կազմում ծառայում են բացառապես Արցախի գրանցում ունեցող անձինք:

Երկրորդ, վերջին շրջանում Արցախում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու են որոշ արցախցիները մեկնում ՀՀ:

Նախ հստակ սահմանված են այն բոլոր խմբերը, որոնք Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով, նախապես հերթագրվելով, մեկնում են ՀՀ:

Օրինակ` առողջական ծանր խնդիրներ ունեցողներներ, ՌԴ քաղաքացիություն ունեցողներ և նրանց ընտանիքի անդամներ, մինչև շրջափակումը Արցախի հանքարդյունաբերությունում, շինարարությունում այլ ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ՀՀ կամ արտերկրի բուհեր ընդունվածներ:

Սակայն այս ընթացքում, տարբեր անձինք, տարբեր ճանապարհներով, կարգը շրջանցելով մեկնել են Արցախից, ինչն իրավացիորեն ներսում տարաբնույթ դժգոհությունների առիթ է դարձել:

Ավելին` հատկապես վերջին օրերին, տարատեսակ «հումանիտար միջանցքների» խոսակցությունների ֆոնին, Արցախի ներսում պնդում է ձևավորվել, որ մարդիկ պետք է մնան տեղում և անհարկի կոչեր չպետք է հնչեցնեն Արցախը լքելու վերաբերյալ:

Սրանով պայմանավորված իշխանությունը ուժեղացնում է հսկողությունը Արցախից ելքի իրականացման մասով և հանձնարարություն է իջեցվել, որպեսզի Արցախից ՀՀ մեկնողների սահմանված կարգն ու սկզբունքները խստորեն պահպանվեն, ինչը մեկողների առումով միայն բացառություններ է սահմանում:

Խորհրդակցության ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը», - գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular