ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով՝ սև ցուցակում ընդգրկելով չորս ֆիզիկական և վեց իրավաբանական անձանց: Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում», որում հրապարակված են համապատասխան կանոնակարգերը։
Սև ցուցակում ներառված են ոստիկանության և բանտերի, ինչպես նաև լրատվամիջոցների, կիբերանվտանգության պետական կազմակերպությունների և ուղղիչ հիմնարկների աշխատակիցներ։