ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հելենի դին Արցախ չի տեղափոխվի․ ՄԻԵԴ-ը մերժել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրի-Երևան ճանապարհին օգոստոսի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ, սակայն ՄԻԵԴ-ը այսօր դիմումը մերժել է։

MediaHub-ի հետ զրույցում  Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը փոխանցեց, որ դատարանը համարել է, թե կորուստը դառնալի չէ, այդ պատճառով էլ դին վերադարձնելու հարցը անհապաղ չեն քննարկելու, այլ հիմնական գանգատի շրջանակում։

«Նախադեպը փոխել չհաջողվեց, սակայն գանգատ ենք ներկայացնելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 12 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։

Մահացածներից մեկն արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։

Աղջկա հարզատներն այդ հարցով դիմել են Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular