ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի ձախողակ «գեպոլիտիկ պոկերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում հայաստանյան իշխող վարչախումբը մի տեսակ անհանգիստ շարժումների մեջ է․ բանն այն է, որ երկրում ստեղծված օրհասական իրավիճակը, Արցախին պատուհասած ցեղասպանությունը և աշխարհաքաղաքական ամլությունը հանգեցրել է պատային իրավիճակի, որտեղից գրեթե անհնար է դուրս գալ։ Այս ամենը հայ իրականության մեջ ամենափայլունը գիտակցում է հենց Նիկոլ Փաշինյանը, ով ինքնամոռաց շարունակում է ազգակործան քաղաքականությունը, քանի որ հետնահանջ չունի․ այդպես է «գեոպոլիտիկ պոկերի» կանոնները։

Ըստ էության, Փաշինյանը հասկանում է, որ նման վարքագծի դրսևորմամբ երկար չի «ձգելու», ուստի և բացել է խաղաքարտերը՝ իրականացնելով այն բուն առաքելությունը, ինչ նպատակով, որ նա ՀՀ-ում բռնազավթել էր իշխանությունը՝ տապալելով ողջ պետականությունը։ Վերջին մի քանի շաբաթներին ՌԴ ուղղությամբ տեղի ունեցող «կրակոցները» վկայում են այս փաստի մասին։ Դեռևս 2018-ին, երբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը, հստակ համակարգային դասավորել էր այն բուն նարատիվները, որոնց ուղղությամբ պետք է ինտենսիվ քաղաքականություն իրականացներ փաշինյանական ռեժիմը. այն է՝ ներքին դաշտում գոյություն ունեցող հիմնական քաղաքական խաղացողների լիկվիդացում (հնարավոր բոլոր տարբերակներով՝ կալանք, ձերբակալություն, երկրից փախուստ, միջազգային հետապնդում, ընդհուպ՝ անձնապես ոչնչացում), մինչև ՌԴ-ին տարածաշրջանից վտարում։ Սրան գումարած՝ բոլթոնյան բառերով ասած՝ «պատմական կաղապարներից դուրս գալ», այլ կերպ՝ դառնալ հավաքական Արևմուտքի մարիոնետը (չմոռանանք, որ Արևմուտքի տարածաշրջանային լիազոր ներկայացուցիչը Թուրքիան է, ով ներկայումս ֆուլ մտել է իր դերի մեջ)։

Ընդհանուր առմամբ, Նիկոլայը հասցրեց նրան, որ այսօր հայ-ադրբեջանական և Արցախի հարցերով տեղի ունեցող բանակցությունների համար առանձին «ատչոտ» է տալիս հենց ուղիղ Էրդողանին, ամենայն հավանականությամբ, մանրամասն ու դետալային պատմելով տեղի ուենցող գործընթացների բոլոր մանրամասները, ինչու ոչ՝ նաև «խորհուրդներ» լսում։

Այն փաստը, որ այսօր Հայաստանը փորձում է խաղալ մի քանի լարի վրա՝ պարզ է անգամ շարքային տաքսիստին, իսկ փաշինյանական նաիվությունը հասավ նրան, որ նա ԱԺ ամբիոնից անհասկանալի ու անբովանդակ պնդումներ, բացահայտ հակառուսական, հաճախ շատ կոշտ ձևակերպումներով, թեզերի գեներացմամբ ոչ միայն ֆիքսվում են ՌԴ կողմից, այլ, ակնհայտ է, որ առաջիկայում դրա ուղղակի հետևանքներին ենք ականատես դառնալու։

Տեղի ունեցած այս աջաբսանդալի կուլմինացիան վերջին օրերին տարբեր հարթակներում շրջանառվող այն տեղեկություններն են, թե «ՌԴ-ն Հայաստանում հեղափոխություն է նախապատրաստում», և այդ տեղեկությունները «հավաստիացնելու» նպատակով «սլիվներ» անում «Վագներների» առկայության մասին։ Բացի դրանից, իշխանական սազանդարներն իրենց հերթին փորձում են «սև կատուներ» փնտրել, տարբեր գործիչների ու քաղաքական ուժերի թիրախավորել՝ նրանց մեղադրելով տարբեր պրիմիտիվ մեղադրանքներով։

Պարզ է մի բան՝ Փաշինյանի ոտքերի տակից հողը փախել է, նա դա զգում է սեփական ռունգերով և, քանի որ ատամներով կառչած է սեփական աթոռակից, ամեն ինչ ու ամեն քայլ անելու է փրկել անձնական կաշին։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular