Հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը կնոջը լոգարանում հայտնաբերել է կախված վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքսպանության հասցնելու հոդվածով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ բլոգերի կինը՝ Յանա Զելենսկայան երևանյան բնակարանի լոգարանում հայտնաբերվել է կախված վիճակում։ Դեպքի մասին իրավապահներին ահազանգել է ինքը՝ Ռոմանովը։ Առկա չեն նաև տեղեկություններ՝ արարքի պատճառների վերաբերյալ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիակի զննությամբ կնոջ վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նշենք, որ վարույթը ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցելը դեռևս չի նշանակում, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածներ ունի՝ կնոջը ինքնասպանության հասցնելու վերաբերյալ, պարզապես ինքնասպանության դեպքերով սովորաբար վարույթը հարուցվում է այս հոդվածով։ Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովն այս տարվա փետրվարի 13-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ մահացել է դուստրը։ Արաքս Մամուլյան