ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սատանովսկին պատմել է, թե ինչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infox.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ի «խաղաղապահ» ​​ներուժի վրա հույս դնելով շարունակում է Ռուսաստանից հեռանալու իր քաղաքական կուրսը։ «Քանի որ այդ խնդիրները (Լաչինի միջանցքի փակման հետ կապված) առկա են, ապա ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը։ Բայց ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին ԼՂ-ում, այժմ իրավիճակն ավելի լավ կլիներ»,- ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ իրավիճակը Ղարաբաղում շարունակում է մնալ ծանր։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն այլևս չի կարող հույսը դնել Մոսկվայի վրա որպես իր անվտանգության երաշխավոր։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման վերաբերյալ մեկնաբանության մեջ նշել է, որ մոտ ապագայում ղարաբաղցի հայերին սպասվում է քիչ նախանձելի ճակատագիր։ Նրանց ընտրությունը բաղկացած է երկու տարբերակից, կամ հեռանալ ցանկացած վայր, կամ ասիմիլացվել Ադրբեջանում կամ Թուրքիայում։

Սատանովսկին իր բլոգում գրել է, որ ներկայիս վարչապետի դեպքում «շուտով Հայաստանը որպես պետություն չի լինի», և դրա համար ավանդաբար մեղադրելու են Ռուսաստանին։

«Նիկոլ Փաշինյանն օրինական ընտրված վարչապետն է՝ չնայած Ղարաբաղյան պատերազմում երկրի պարտությանը։ Ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի Հայաստանում ապագա ընտրություններում ուրիշն ընտրվի, հայտնի չէ։ Ավելին, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ այնպիսի բաներն ինչպիսիք են քվեարկելը և հաշվելը՝ երկու տարբեր բաներ են,- գրել է նա,- եթե լիներ Խորհրդային իշխանություն, ապա Հայաստանին կօգնեին, ինչպես 1956-ին Հունգարիային և 1967-ին Չեխոսլովակիային։ Սակայն ժամանակակից քաղաքական մտքում նման գործողությունները դիտվում են որպես սխալ։ Ուստի, հույս ունենալով, որ մի օր Հայաստանում կհայտնվի մի առաջնորդ, ով ինչ որ բան կշտկի, պետք չէ հույս դնել Մոսկվայի վրա։ Ռուսաստանն այժմ ունի էկզիստենցիալ նշանակության իր մտահոգությունները»։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, որն ակնհայտորեն օրակարգային է Հայաստանում, կթաղի երկիրը։ Ի՞նչն է անհասկանալի այստեղ: Իսկ ի՞նչ գործողություններ, և ամենակարևորը, ինչի՞ հիման վրա պետք է Պուտինը Փաշինյանի հետ կապված մի բան անի դա կանխելու համար, եթե հայերն իրենք ոչինչ չեն արել այդ հարցում և, ամենայն հավանականությամբ, չեն ուզում և չեն կարող անել,- հարց է հնչեցրել Սատանովսկին,- Ռուսաստանը և Հայաստանը չունեն ընդհանուր սահման, և «ոչ մի շանս չկա, որ Ռուսաստանը կմիջամտի նրա ներքին վեճերին, ինչպես դա եղավ Վրաստանում և տեղի է ունենում Ուկրաինայում»»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular