ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում: Սակայն եթե Ադրբեջանի դեպքում այդ ամենը սպասելի էր, ապա իրավիճակն ուշագրավ է ներքին հրահրումների առումով: Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով Արցախում ծանր իրավիճակ է, ինչը բնականաբար ուղեկցվում է այն նկարագրող տարբեր դրսևորումների հրապարակումներով:

Սակայն Արցախի ու Հայաստանի որոշ խմբեր, անհատներ, օգտագործելով իրադրային առանձնահատկությունները, ակնհայտորեն բարոյահոգեբանական գրոհներ են իրականացնում Արցախի նկատմամբ, որի նպատակը համատարած հուսալքություն և անկարողության զգացում տարածելն է: Տարատեսակ «հումանիտար միջանցքներից» մինչև Արցախում «անարդարության» շինծու կարգախոսներ հռչակելով, փորձում են արցախցիներին համոզել, որ հանձնել ու հանձնվելուց բացի այլ հնարավորություն չկա: Ես ինքս իմ հրապարակային խոսքում խուսափում եմ, այսպես ասած, արցախցիներին «դասեր տալուց», թե ինչպես դիմանան, ինչ անեն կամ չանեն, որովհետև անկախ իմ ցանկություններից ու պայքարի սկզբունքներից, ինքս իմ ընտանիքով Արցախում չեմ ապրում և այդ զրկանքներով չեմ անցնում:

Հատկանշական է, որ արցախցիներին ուղղակի կամ անուղղակի ձևով թողնել հեռանալու կոչեր են անում նրանք, որոնք մինչև այդ «աննահանջ պայքարի մարտիկներ» էին ձևանում, դեռ չեմ խոսում այն մասին, դրանցից ոմանք տոտալ բլոկադայի օրերին, առանց լուրջ պատճառի թողել ու հեռացել են, բայց չգիտես թե ինչու իրենց իրավունք են վերապահում դրսից արցախցիներին մոլորեցնել, սպառնալ կամ վիրավորել: Այս տեղեկատվական ահաբեկչությունը համապատասխան կառույցները պետք է ամեն գնով կասեցնեն, առկա տեղեկատվական ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնեն, հակառակ դեպքում առկա բարդ իրավիճակն առավել ծանր գույներ կստանա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular