ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Яна Николайевна Зеленская-ն, որը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Նրան հայտնաբերել են բաղնիքում՝ բավականին առեծվածային պայմաններում։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը՝՝  մանրամասներ հայտնելով ողբերգական դեպքից:

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, Խաբարովսկից նախկին հաղորդավար ու լրագրող է: Նա 2016թ. ընտանիքի հետ հարկադրված լքել է Ռուսաստանը, հաստատվել Վրաստանում: Պատճառը, բլոգերի խոսքով, իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառվող ճնշումն էր: 2019թ. Ռոմանովը վերադարձել է Ռուսաստան:

Մինչ ՌԴ վերադառնալը՝ Ալեքսեյ Ռոմանովը եղել է նաև Հայաստանում: Մասնավորապես, նա Երևանում է գտնվել 2018թ. ապրիլին՝ Թավշյա հեղափոխության օրերին, հրապարակել է հեղափոխական ցույցերի մասին տեսանյութեր: Անգամ լուսանկարվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փամինյանի հետ ու այն հրապարակել։ Ավելին,երբ նրան ռուսաստանում ձերբակալել էին նա եղել էր «Դուխով» շապիկով։

Նշենք,որ SHAMSHYAN.com-ն էր հայտնել, որ առեղծվածային դեպք է եղել այսօր:

Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular