ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային խմբի ձևավորումը. Վահե Դավթյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային խմբի ձևավորումը: Խնդիրը, ըստ միջազգային մամուլի, Մոսկվայի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են: Դժվար չէ կռահել, թե ինչ բնույթ են դրանք կրում:

Նախ՝ դեռևս մինչև սևծովյան հացահատիկային նախաձեռնության սառեցումը Մոսկվան աշխատանքներ էր սկսել Իրանի, Քաթարի և Թուրքմենստանի հետ գազային խաբ ձևավորելու ուղղությամբ, ինչն ինքնին լուրջ մարտահրավեր է Թուրքիայի էներգատրանսպորտային ռազմավարության համար: Վերջինս, ինչպես գիտենք, առավելապես խարսխված է միջազգային նշանակության լոգիստիկ խաբի ձևավորման սկզբունքի վրա:

Նաև վերջերս Սոչիում անցկացված հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը գրեթե չանդրադարձան գազային խաբի նախագծին, թեև վերջինս ռուս-թուրքական օրակարգի առանցքային հարցերից է: Ինքնին դա վկայում է առնվազն նախագծի նպատակահարմարության վերաիմաստավորման մասին: Գոնե Մոսկվայի կողմից:

Գումարելով այս ամենին վերջերս G20 շրջանակներում Թուրքիան շրջանցող ՛՛Մերձավորարևելյան միջանցքի՛՛ մասին ընդունված կոմյունիկեն՝ դժվար չէ կռահել, որ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունը միաժամանակ մի քանի ճակատով հայտնվում է բավականին ռիսկային գոտում:

Մեծ Եվրասիայի համար պայքարը մտնում է շրջադարձային փուլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular