ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ բարեկամներ

Ուրախ եմ հայտարարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023/2024 թթ. համերգաշրջանը, որն այսօր կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգով։

Մեզ սպասվում են հիանալի ելույթներ բացառիկ երիտասարդ երաժիշտների հետ, որոնք փառատոնի հյուրը կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Այսպիսով, սկսած այսօրվանից՝ ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր համերգներին՝ միասին վայելելու հանրահայտ արտիստների վիրտուոզ կատարումներն ու դասական երաժշտության հրաշալի մթնոլորտը:

Կհանդիպենք կարճ ժամանակ անց»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Օգոստոսի 24-ին հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նշենք նաև, որ եպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular