«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ ոլորտներում աճի միտում ունի: Չնայած ամեն ինչին, Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավորը»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ շփումները շարունակվում են և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ․
«Կոչ ենք անում ելնել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերից, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Ղարաբաղում լարվածության աճի՝ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին։