Հույս ունենք, որ Հայաստանը կսեղմի իրեն պարզած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ պաշտոնյա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Զեքի Աքթյուրքը խոսել է նաեւ Կովկասում խաղաղությունից։
Թուրքական T24-ի փոխանցմամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան նշել է, թե Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը կսեղմի իրեն պարզած խաղաղության ձեռքը եւ Կովկասի տարածաշրջանը խաղաղության մեջ վստահ քայլերով կշարժվի դեպի ապագա։
Զեքի Աքթյուրքը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում։