ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես  տեղավորվել, մնացել են:

Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սեւ ցուցակներում մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երեւացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ իրենք եկել են եզրակացության, որ այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետեւ դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում:

«Սա կվերաբերի 3 տարի եւ դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել, որոնք կլինեն  այնպիսին, որ երբ քաղաքացին կշռի,  ինքը գա եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ, բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել, որովհետեւ կառավարությունն աջակցում է եւ այդ շեմերը բռնագանձվող գումարների նվազեցնում է եւ դուրս գալ այդ սեւ ցուցակների տրամաբանությունից, վերադառնալ նորմալ հարաբերությունների»,-ասաց վարչապետը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչեւ 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներին, որոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է: «Մենք պարզել ենք, որ նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այսինքն այս նխագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը: Որոշակի մեխանիզմի շուրջ քննարկումներ ունենք, որ մի կողմից ԴԱՀԿ-ի բռնագանձման տոկոսն իջեցնենք, մյուս կողմից այնպիսի ուղերձ հղենք, որ քաղաքացին պետք է աշխատի եւ իր աշխատանքով փակի այդ պարտքը: Դա իր եկամտահարկի որոշակի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular