ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պետպարտքն աճում է, իսկ վարչախումբը թքած ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանի գործող իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչներն, այդ թվում ընդհուպ մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, սիրում են ներկայացնել բյուջեի տնտեսական զարգացման երկնիշ թվեր, հայտարարել, թե պետական բյուջեի եկամուտներն աճել են, սակայն որևէ խոսք չեն հայտնում Հայաստանի պետական պարտքի կտրուկ աճի վերաբերյալ։

Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, օրինակ, նշում է, թե պետական բյուջեի եկամուտներն ավելացել են տասնյակ տոկոսներով։ Պետական պարտքի մասին որևէ արձանագրում ոչ կառավարության պաշտոնական կայքում և ոչ էլ սոցցանցային էջերում չհայտնաբերեցինք, իսկ Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի օրոք աճել է ահռելի տեմպերով։ 2023 թվականի հուլիսի վերջի դրույթյամբ այն կազմում է մոտ 11 միլիարդ 352 միլիոն դոլար։ Ինչպես ցույց են տալիս ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 714 միլիոն դոլարով, կամ 6,7 %-ով, ընդ որում այս ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել, եթե դրամի արժևորում չլիներ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ներքին պետական պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը, ինչը վկայում է, որ իշխանությունը պարտք է վերցնում հենց իր քաղաքացիներից և իրավաբանական անձանցից։ Արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 միլիարդ 663 միլիոն դոլար, որն այս տարվա 7 ամիսների ընթացքում աճել է 218 միլիոն դոլարով, կամ 3,4 %-ով, արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից ստացած վարկերն են։ Գործող իշխանությունները փորձում են տնտեսական աճի տեմպեր ցույց տալ բացառապես դրսից եկած տրանսվերտների և նորանոր վարկեր վերցնելու միջոցով։

Փաշինյանին Հայաստանի երկարաժամկետ շահը չի հետաքրքրում, նա կարճաժամկետ խնդիր է լուծում՝ առնվազն մնալ այնքան ժամանակ իշխանության ղեկին, մինչև կարողանա իր դրսի հովանավորներից անձնական ապահովության երաշխիքներ ստանալ, ուստի և պարտադրում է կառավարության պաշտոնյաներին հնարավորինս ավելացնել պետական պարտքի բեռը, որը, ի դեպ, մնալու է ոչ միայն մեր, այլ նաև մեր զավակների և թոռների վրա։ 

Լիանա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular