ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու կողմնակիցները ստում են և չեն կարմրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ բազմաթիվ իրավապաշտպաններ, դիտորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ փաստերով, տեսանյութերով և այլ վկայություններով ապացուցում են, որ գործող իշխանությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ամբողջական կոլեկտիվներով են մարդկանց քշում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները շարունակում են հերքել։

Երեկ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի այն դիտարկմանը, թե խոսում եք ժողովրդավարությունից, բայց մարդկանց պարտադրում եք գնալ նախընտրական հանդիպումների, նախկին ընդդիմադիր Փաշինյանը հայտարարել է, թե որևէ ներում, բեկում չի լինելու, եթե պարզվի, որ որևէ մակարդակի պաշտոնյա, որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանդիպման, հանրահավաքի, ընտրության, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ «Ես ասում եմ որպես Հայաստանի վարչապետ, եթե պարզվի այդ մարդը իմ ամենահարազատ մարդն է, կդադարի լինել ամենահարազատ մարդը և կազատվի աշխատանքից», ասել է Փաշինյանը։

Այն, որ Փաշինյանի այս հայտարարությունը պարզ երեսպաշտություն է, որևէ մեկը չի կասկածում, նույնիսկ իրենք՝ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները, որոնց մի մասը, եթե ամոթ ունենար կկարմրեր հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ընդհակառակը, մեզ բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ ամբողջական դպրոցների կոլեկտիվների պարտադրում են ներկայանալ թեկնածուի հետ հանդիպմանը, ընդ որում այս անգամ նոր մարտավարություն են ընդունել, աշակերտների ծնողներին չեն պարտադրում գալ այդ հանդիպումներին՝ վախենալով, թե կարող է տեղեկությունը փաստագրվել և հայտնվել ընդդիմության, կամ անկախ դիտորդների ձեռքում, ուստի և ընդամենը փորձում են այնպես անել, որպեսզի հնարավորինս քիչ աղմուկ բարձրանա, բայց նույնիսկ այդ դեպքում փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչներն իրենց ապիկարության պատճառով չեն կարողանում խուսափել աղմուկից։

Հայաստանի Հանրապետության ընտրողները կարող են իրենց աչքով համոզվել, տեսնել, թե ինչ ստախոս իշխանություն ունեն և արդյոք պետք է շարունակել այդ ստախոս իշխանությանը թողնել երկրի ղեկին։ Միթե՞ փաշինյանական վարչախմբի բերած արհավիրքները բավարար չէին Հայաստանի Հանրապետությանը։ 

Նարինե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular