ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կցորդները. ավագանու ընտրություններում ՔՊ-ն մնացել է արբանյակների հույսին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունների օրը մոտենալուն զուգահեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» գիտակցել է, որ ակնհայտորեն չի ստացվում հաղթել ընտրություններում։ Անգամ մեծ հարց է՝ կանցնի արդյո՞ք 25-30 տոկոսի շեմը, ուստի գործի են դրել «Պլան-Բ»-ն, այն է՝ ավագանու կազմ անցկացնել արբանյակ կուսակցություններին, որպեսզի հետո կարողանան դաշինքային տրամաբանությամբ իշխանություն ձևավորել Երևանում։ Բնականաբար, ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը ՔՊ արբանյակներն են, սակայն Փաշինյանն ու կուսակիցները մտածել են, թե միայն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն ունի շանսեր ավագանի անցնելու, ուստի հրահանգել են ռեսուրսներ օգտագործել նրանց ավագանի անցկացնելու համար։

Զավենիչի գլխավորած կուսակցության քարոզչությունն էլ աշխարհքաղաքական իմաստով են անում, փորձում են իրենց կողմը գրավել արևմտամետ ընտրազանգվածին՝ հակառուսական տրամադրություններ գեներացնելով։ «Հանրապետությունը» վաղուց ներքաղաքական կամ քաղաքին վերաբերող կոնտենտ չունի, և անխնա չարաշահում է հակառուսական նարատիվները։ Այդ կուսակցությունը նաև վաղուց չի ասոցացվում Վազգեն Սարգսյանի հետ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Արամ Սարգսյանի վարքը լրիվ Նիկոլ Փաշինյանի կուրսի շրջանակներում էր։

Հիմնական ընդդիմադիրներին չեզոքացնելու համար Քպ-ն նաև օգտագործում է «Լուսավոր Հայաստան»-ին, որը փաշինյանականների փոխարեն իրականացնում է սև գործը՝ հակաքարոզչություն իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, «Ապրելու երկիր» կուսակցության դեմ։ ԼՀԿ-ն մի կողմից հույս ունի, որ կփորձեն «Ապրելու երկրից» ձայներ տանել, մյուս կողմից էլ անելով ՔՊ-ի կեղտոտ գործը, վաստակում են այն պաշտոնները, որ ստացել են 2021 թվականից հետո։

Մարատ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular