ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ավելորդ աղմուկն իմաստ չունի և խանգարում է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ակնայով Ստեփանակերտ ռուսական հումանիտար օգնություն հասավ: Հաջորդիվ քայլերն ուղղված են Լաչինի միջանցքի բացմանը: Ավելի հաճախ քաղաքական ու հասարակական իրադարձությունների շուրջ ձևավորված աղմուկը թույլ չի տալիս զանազանել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար նախ պետք է հստակ հասկանալ, որ այն մեկ օրվա արդյունք չէ:

«Ամեն ինչին ավելի պարզ նայենք: Հումանիտար օգնությամբ մեքենա է մտել Ստեփանակերտ, այն եկել է Ռուսաստանից: Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդիկ լուրջ խնդիրներ ունեն սննդի հետ կապված: Այն, որ մեքենան հասել է Ստեփանակերտ և թեկուզ կարճ ժամանակահատվածի և, այո, քիչ թվով մարդկանց հոգսը մի փոքր կթեթևանա, դրական է: Սակայն կա ևս մեկ հետաքրքիր հարց, որը վստահ եմ՝ դիտավորյալ չի շեշտադրվում: Ո՞վ է թույլ տվել, որ մեքենան տեղ հասնի: Թույլ է տվել Ղարաբաղի իշխանությունը, ժողովուրդը: Զուգահեռաբար Ղարաբաղի այսօրվա իշխանությունը թույլ չի տվել, որ այդ ճանապարհով անցնի Ադրբեջանի Կարմիր մահիկի մեքենան: Փորձենք, մի կողմ դնելով ամեն ինչ ու բոլորին, նայել բացառապես այդ փաստին: Ղարաբաղն է որոշում՝ այդ ճանապարհով ով կարող է անցնել, ով՝ ոչ, այն ճանապարհով, որն, ըստ Ադրբեջանի, իրենցն է: Այս հարցի շեշտադրումներն այնքան պարզ են, բայց կան մարդիկ, որ դրա մեջ տեսնում են սարսափելի վտանգ՝ Ղարաբաղը կորցրեց իր սուվերենությունը, դարձավ Ադրբեջանի մաս և այլն: Բայց լրիվ հակառակն է, այդ փաստը վկայում է, որ Ղարաբաղի իշխանությունը վերահսկում է ճանապարհը: Ցավոք, մարդկանց մեծ մասն այդ հասարակ իրադարձությունը մեկնաբանում է ոչ թե այդ պարզ տրամաբանությամբ, այլ ելնելով նրանից, թե ամերիկամետ է, ռուսամետ և այլն: Եթե այդ մեքենան լիներ, ասենք, ֆրանսիական կամ ամերիկյան, շատերն այդ աղմուկը չէին բարձրացնի: Աղմուկ բարձրացնողները որոշել են, որ Ռուսաստանը կործանված է, և պետք է բռնել հակառակ կողմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ մեղադրում են Ղարաբաղի՝ դեռ մի քանի օրվա իշխանություններին: «Գրում են՝ նոր նախագահը և նրան ընտրած պատգամավորները պատասխանատու են 30 հազար սոված երեխաների համար: Բայց չէ՞ որ նրանք չեն ստեղծել այն վիճակը, որ երեխաները հիմա խնդիրներ ունեն: Կարևոր է հաջորդ քայլը՝ աշխատելու են, որ բացվի Լաչինի միջանցքը: Կրկին մեղադրում են՝ Լաչինի միջանցքը չի բացվել: Բայց չէ՞ որ այն փակ է դեկտեմբերից, մարդիկ նոր են ստանձնել իշխանությունը և փորձում են լուծել այդ հարցը: Հույս ունեմ, որ կստացվի, եթե շատ չխանգարեն: Եթե հարցնեք, թե ով պետք է խանգարի, կարձագանքեմ՝ ցավոք, ամենամեծ խանգարողը Երևանն է՝ այդ աղմուկով, անիմաստ խոսակցություններով ու բամբասանքներով, «բա ինչո՞ւ չէիք լսում Սամվել Բաբայանին, ինչո՞ւ չէիք համաձայնում, որ Աղդամով բեռ գա և այլն»»,-նշում է մեր զրուցակիցը:

Լաչինի միջանցքը բացելու մասով հայտարարությունները, կարծես, ավելի կտրուկ են դարձել: «Միջազգային հանրությունն ասում է, որ միջանցքը պետք է բացվի: Աղդամի ճանապարհի հարցում միջազգային հանրության համար գուցե անհասկանալի է, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի համաձայնում դրա բացմանը: Միջազգային խաղացողների կողմից ճնշումն ուժեղացել է միջանցքի բացման հարցում, երևի նաև այն պատճառով, որ նրանց միջև մրցակցություն կա: Բոլորն ուզում են, որ իրենց խոսքն ավելի լսելի լինի, իրենք դառնան հարցի հիմնական լուծողը: Այս ճնշումն ազդում է Ադրբեջանի վրա, կարծում եմ՝ ցանկանում են ինչ-որ բանաձև գտնել, որ և՛ միջանցքը բացվի, և՛ Աղդամով ճանապարհը: Բայց երկրորդի դեպքում ստիպողաբար ինչոր բան անել չեն կարող: Ղարաբաղի իշխանություններից շատ բան է կախված: Վերջերս նախագահն ասել էր, որ կարևորն այն է, թե ով է վերահսկում այս կամ այն ճանապարհը և անվտանգությունը: Կան կոնկրետ կետեր, որոնք այս պահին կարևոր են: Ասում են՝ հիմա բանակցությունների են գնում Լաչինի միջանցքը բացելու նպատակով (հարցազրույցը տեղի է ունեցել երեկ կեսօրին), կամ՝ ինչպես պետք է գործի Աղդամով ճանապարհը: Հիմա Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ կա, հավանաբար քննարկվում է, թե Կարմիր խաչն ու խաղաղապահները կարող են միջանցքով անարգել անցնել, թե՞ ոչ: Պրոցեսը նոր է սկսվել, Ղարաբաղի նոր իշխանությունն, ըստ երևույթին, փորձում է այդ հարցերի լուծումը գտնել, ավելորդ աղմուկն իմաստ չունի և խանգարում է»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Սահմանային կուտակումները, զորաշարժը անտարբեր չի թողնում որևէ բանական մարդու: Զորաշարժը ընդամենը ճնշո՞ւմ է, թե՞ ագրեսիայի նախապատրաստություն: «Ե՛վ սպառնալիք կա, և՛ ուժի ցուցադրում: Ավելի շատ՝ ուժի ցուցադրում, որ «կարող ենք սկսել»: Արցախում ճանապարհների պատմության կոնտեքստում սա առաջին հերթին շանտաժ է, ճնշում է նաև Ղարաբաղում ընթացող ներքաղաքական պրոցեսների վրա: Ամենևին չեմ ուզում քննարկել, թե ով ում շահն է պաշտպանում: Մեր վերլուծաբանները ճիշտ կանեն, եթե Ղարաբաղի կոլեկտիվ որոշումն ընդունեն որպես ճիշտ որոշում, ղարաբաղցիները միշտ գտնում են ճիշտ ճանապարհը ամենադժվար վիճակից: Մի կողմից Աղդամի ճանապարհը գործարկելու շանտաժն է, մյուս կողմից, որ Հայաստանը ոչ միայն հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, այլ նաև ստորագրի: Բնական է, Ադրբեջանը ուզում է պարտադրել, ցույց տալ, որ ուժեղ է, որ գնանք նոր զիջումների: Հիմա դժվար է ռազմական նոր գործողությունների առիթ գտնել, կա միջազգային հանրության գործոնը, որքան էլ Հայաստանը ցանկանա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեկ է՝ այդ հարաբերությունները կան, նա պարտավորված է որպես դաշնակից միջամտել, որքան էլ խոսեն, որ խաղաղապահները ոչինչ չեն, անում և Արևմուտքից զանգերի միջոցով է խաղաղությունը պահպանվում, բայց հասկանում ենք, որ դա այդքան էլ այդպես չէ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular