Եվրահանձնաժողովը ցանկանում է Ռումինիային և Բուլղարիային անհապաղ Շենգեն ընդունել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի լիագումար նիստում, իր տարեկան «Եվրամիության վիճակը» թեմայով ելույթով, կոչ արեց ԵՄ երկրներին Ռումինիան և Բուլղարիան անհապաղ Շենգեն գոտի ընդունել։ Այն հեռարձակել է Եվրահանձնաժողովի տեսալսողական ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
Նա նշել է, որ Բուլղարիան և Ռումինիան ապացուցել են, որ իրենք Շենգենի մաս են, քանի որ «նրանք ապաստանի և հայրենադարձության ոլորտում լավագույն փորձի լավ օրինակներ են տալիս»:
«Եկեք վերջապես թույլ տանք նրանց ներս մտնել՝ առանց հետագա ուշացման», - հորդորեց ֆոն դեր Լեյենը:
Ապրիլին Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չյուկան ասել էր, որ Ռումինիան Շենգեն գոտուն միացնելու որոշումը թույլ կտա Եվրամիությանը բարելավել Մոլդովային և Ուկրաինային աջակցությունը։
Մինչ այս Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Ռումինիան համապատասխանում է Շենգենյան գոտուն միանալու բոլոր չափանիշներին և կարող է դրան միանալ արդեն 2023 թվականին։