ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ որ դուք եք խոստացել. Փաշինյանը՝ ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022-ի ապրիլին դուք ասում էիք՝ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ մենք կապահովենք կոնսոլիդացիա Հայաստանի շուրջը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի ոչնչացրեցիք այն: Դրանից հետո ի՞նչ ստացվեց: Այսօր խոսում եք այն մասին, որ պարտավորված եք եղել ՀՀ տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունը ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Հիմա հարց է առաջանում.  ապահովեցի՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր  բոլոր հնարավոր սպառնալիքները, որոնք այսօր կան Հայաստանի առջեւ: Պատասխանը «ոչ»-ն է: Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք միջազգային մեկուսացում: Պրահայի ձեր հայտարարությամբ Արցախը այսօր հայտնվել է բլոկադայի մեջ, 120 հազար արցախցիներն էլ սովամահ են լինում»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Անդրադառնալով սահմաններին Ադրբեջանի զինուժի կուտակումներին, նա հարց ուղղեց վարչապետին. «Ի՞նչ եք անում նոր էսկալացիան թույլ չտալու համար եւ երկրորդը, ի՞նչ եք պայմանավորվել, ինչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ որ դուք եք խոստացել: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք 1999 թվականին պայմանավորվել եք: Ուզում է ստանալ այն, ինչը դուք ավելի ուշ էլ եք պայմանավորվել, ուզում է ստանալ այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում: Այ դա էր ուզում ստանալ Ադրբեջանը:

Միջազգային մեկուսացման մասին եք խոսում. Այդ զենքը, որ Ադրբեջանը ձեռք է բերել, ե՞րբ է ձեռք բերել եւ որտեղից: Եւ այդ նույն ընթացքում Հայաստանն ինչքան զենք է ձեռք բերել: Այո, ճիշտ եք ասում միջազգային մեկուսացման մասին: Այն փաստը, որ Ադրբեջանը 2000-2017 թվականը, դրանից հետո էլ ձեռք է բերել տասնյակ միլիարդների զենք-զինամթերք, այդ թվում մեր ռազմավարական դաշնակցից, ամենավառ վկայությունն է այն բանի, որ մենք միջազգային մեկուսացման մեջ ենք եղել, այդ թվում մեր մերձավոր դաշնակիցների շրջանակում: Բա որտեղի՞ց է ձեռք բերել այդ զենքը, բա ինչի՞ Հայաստանը չի կարողացել այդ զենքը ձեռք բերել: Բա էդ հարցերը չեք տալի՞ս»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խոստացել Ադրբեջանին, Փաշինյանն ասաց. «Ես խոստացել եմ այն, ինչի մասին հրապարակային դուք կարող եք գտնել ինտերնետում իմ խոսքերից: Դրանից դուրս ես որեւէ բան չեմ խոստացել:

Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք խոստացել է՝ սկսած Մեղրիի փոխանակման ծրագրից, շարունակած Ստամբուլի հռչակագրի ստորագրմամբ եւ այլն»,-ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular