ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք հաքերները գրառում են կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հարձակման ենթարկված էջերից են Միացյալ Նահանգների ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, իրավապաշտպան Amnesty International կազմակերպության, Անգլիայի առողջապահության նախարարության, գերմանական Die Welt պարբերականի, BBC-ի Հյուսիսային Ամերիկայի ծառայության, Forbes-ի, Reuters-ի ճապոնական ծառայության, Russia Today-ի իսպանական ծառայության, ԱՄՆ Դյուքի համալսարանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջերը:

 Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում հաքերները թողել էին հետևյալ գրառումը. «Նացիստական Գերմանիա, Նացիստական Նիդերլանդներ. սա ձեզ փոքր օսմանյան ապտակ: Կհանդիպենք ապրիլի 16-ին»: Բացի այդ, գրառման մեջ հաքերները կիսվել էին Դավոսում Էրդողանի ելույթի ձայնագրությամբ:

Ավելի ուշ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը, ջնջելով թուրք հաքերների գրառումը, նշել էր. «Մենք անմիջապես ջնջել ենք թվիթը, որը դրսից իրականացված հաքերային հարձակման հետևանք էր»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular