ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարսելոնայի հայ տաղանդավոր պատանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վերջին շրջանում հաճախ ենք տեսնում հայ երեխաների և մեծահասակների տարբեր երկրերի «Ձայնը» նախագծի շրջանակներում:

Այս անգամ Իսպանիայում ենք: «Իսպանիայի ձայնը 3» (LA VOZ KIDS 3) նախագծին մասնակցել է նաև մեր հայրենակիցը՝ 13-ամյա Հայկ Արսենյանը:

Հայկը ծնվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2004 թվականին: 2016-ից հաճախում է Սանտ Լուիսի միջնակարգ դպրոց:

Դեռ մանկուց նրա մեջ նկատել են սեր երաժշտության հանդեպ: 6 տարեկանից սկսել է սովորել Բարսելոնայի «ՄյուզիքԱրտ 102» երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, իսկ երկու տարի անց հաճախել է նույն դպրոցի վոկալի դասերին:

Հայկի երաժշտական տաղանդը դրսևորվել է փոքր հասակից: Նա, որպես մենակատար, մասնակցել է Ջոն Ջեքոբս և Մակ Հուֆֆի «Այսօր շաբաթ է» համանուն մյուզիքլի կատալոներեն թարգմանությամբ պրեմիերային:

Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Բարսելոնայի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին, որտեղ ուսանում է մինչ օրս:

Հայկն իր տաղանդը չի կորցնում և անընդհատ աշխատում է ձայնային տվյալների հզորացման և պահպանման վրա: Նրա հետ աշխատում են հայտնի մասնագետներ Լայա Պորատը և Հայաստանի ջազի պետական դպրոցի վոկալիստ Լիլիթ Պապոյանը: Հանդես է եկել անհատական կատարումներով Բարսելոնայի «Բարց» թատրունում կայացած «ՖԵՄ ՋԱԶ» համերգի ժամանակ:

Ժամանակն էր նվաճել նոր բարձունքներ: Եվ մեր հայրենակիցն իր ելույթներով փայլում է նաև «Իսպանիայի ձայնը 3» նախագծում, որտեղ Հայկի տաղանդը տեսնում ու հիանում են նախագծի կազմակերպիչները: Նրա հետ համագործակցում են աշխարհահռչակ վոկալիստ Խոսե Մարիա Սեպուլվեդիան և հանրահայտ երգիչ, բազմաթիվ պլատինե և ադամանդե սկավառակի դափնեկիր, «World Music Awards»-ի և «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում Գրեմմի մրցանակակիր Դավիդ Բիսբալը:

Մենք, իսկապես, հպարտանում ենք Հայկի հաջողություններով և համոզված ենք, որ նրա անունը դեռ կլսենք մեծ բեմերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular