ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլիթ Մակունցը «GreenCard» ստանալ ցանկացողների ցանկ է տրամադրել Փաշինյանին. թիմակիցները լարվել են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում, եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ:Նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ շատերի զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի: Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է:

 

ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող: Պարզվում է՝ Մակունցի հետ իշխանականների հարաբերությունների լարումը այլ՝ ավելի խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Լիլիթ Մակունցի հետ՝ ուղարկելով պաշտոնական գրություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել ամերիկյան «GreenCard» ստանալու համար, եւ արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, թե Մակունցը, տեղյակ լինելով այս ցանկում ներառված անձանց մասին, ցուցակը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե կոնկրետ քանի պաշտոնյա է դիմել խաղարկային ձեւով վիզա ստանալու եւ Հայաստանը լքելու համար:

Շուրջ մեկ ամիս սպասելով պատասխանի Լիլիթ Մակունցից, պարբերաբար նրա էլեկտրոնային հասցեին հիշեցումներ ուղարկելով՝ միեւնույնն է, արժանացանք նույն լռությանը, ինչ ՔՊ-ական շատ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ՝ ճշտելու, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել «GreenCard» ստանալու համար, սակայն մեզ տեղեկացրին, որ դա փակ տեղեկություն է, եւ իրենք իրավասու չեն տրամադրելու:

Այսպիսով, իշխանական շատ գործիչներ այս շրջանում շատ են դիմում ԱՄՆ վիզա ստանալու կամ «GreenCard» շահելու համար, եւ երբ ցանկը Մակունցը տրամադրել է Փաշինյանին, թիմը լարվել է նրա դեմ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular