ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր. Գոռ Հարությունյանն էկրանային լռության ու ամուսնության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երգիչ Գոռ Հարությունյանը Life.panoarama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Գոռի հետ խոսել ենք ոչ միայն էկրանային լռության, այլև կնոջ ու նորակազմ ընտանիքի մասին:

Գոռը շարունակում է երգել երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ է կապված էկրանային լռությունն ու ե՞րբ նոր աշխատանք կտեսնենք, երգիչը պատասխանեց.

«Էկրանային լռությունս ավելի շատ կապված է միջոցների բացակայության հետ: Ինքս տեսակով այնպիսնն եմ, որ հավատարիմ եմ սկզբունքներիս ու գաղափարներիս: Պետք է նկատեմ, որ լռությունս երկար չի տևի, արդեն իսկ այս պահին աշխատում եմ իմ նոր երկու երգերի վրա, որոնց հեղինակը Րաֆֆի Ալթունայնն է: Հավանաբար՝ մինչ ամառ տեսահոլովակ կենրկայացնեմ: Այնպես որ, աշխատանքս էկրաններով դեռ չի երևում, բայց անգործ չեմ»:

Մեր նկատառամանը, թե արդյոք դժվար է մեր երկրում կայանալ՝ որպես երգիչ, նշեց.

«Եթե մի քիչ կամքից թույլ լինես,  այսպես ասած, տղավարի քեզ չպահես, գուցե լավ առաջ գնաս: Իմ տեսակով այնպիսին են, որ չեմ սիրում մարդկանց քծնել, խնդրել, կապիկություն անել, որ ինձ սիրեն կամ հարգեն: Եթե ես պետք չեմ ինչ-որ մեկին, ուրեմն երբեք նրան չեմ խնդրի, որ ինձ հետ աշխատի: Ես երբեք իմ հագուստը, խոսալաձևն ու մազերը չեմ փոխի, միայն նրա համար, որ շատ երևամ էկրաններին: Ես կմնամ այնպիսին, ինչպիսին կամ, Աստված մեծ է, հատատ այսպես ավելի լավ կլինի»:

«Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Գոռն այս պահին այնքան էլ մեծ ցանկություն չունի կրկին որպես դերասան ներկայանալու.

«Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե չմերժեմ: Առհասարակ՝ այդ ուղղությամբ այնքան էլ չեմ մտածում, քանի որ նպատակներս ավելի շատ երգի հետ են կապված, ի վերջո, ես երգիչ եմ, այլ ոչ դերասան: Գրեթե չորս տարի խաղացել եմ մի սերիալում, որն ինձ մեծ ճանաչում բերեց, շատերը մինչ այսօր գիտեն, թե անունս Վարուժ է: Այսինքն՝ ճանաչման կարիք էլ չունեմ, ուստի նոր կերպար ու նոր անուն այնքան էլ չեմ ուզում ձեռք բերել»,- հավելեց նա:

Գոռ Հարությունյանը վերջերս բոլորից գաղտնի ամուսնացավ: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված իր կյանքում այդ կարևոր իրադարձության գաղտնիությունը, պատասխանեց.

«Ես ամուսնացա ու աշխարհի ամենաերջնիկը դարձա:  Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված գաղտնիությունը, ասեմ, որ շատ երկար եմ մտածել ամուսնությունից առաջ, իսկ, երբ գտա նրան, ում հետ երջանիկ էի, չցանկացա հանրայնացնել, խոսել: Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր: Հիմա ես արդեն ամուսնացած եմ, կինս հրաշալի մարդ է. տղամարդը երջանիկ է, երբ իր կողքին ապրում է դաստիարակված, շնորքով ու տան աղջիկ, ով իրեն անընդհատ բարձրացնում է ու մի վայրկյան չի թողնում, որ ներքևում հայտնվի, և դա անում է շատ սիրելուց ու հարգելուց դրդված»:

Հետաքրքրվելով, թե երգչի նորաստեղծ ընտանիքում համալրում դեռ չի՞ սպասվում,  նկատեց.

«Իհարկե, մենք շատ ենք սպասում այդ օրվան, Աստված առաջ՝ մենք կզգանք այդ երջանկությունը: Պարզապես հիմա որոշ անկատար հարցեր կան, որոնք պետք է լուծել ու բարեկեցիկ կյանք ապահովել մեր ապագա երեխայի համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular