ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդանավակայանի հատուկ սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնյաների ընտանիքի անդամները․ նախագիծ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչվել ու մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ: Գործընթացը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված. այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ զեկուցողի՝ վերը նշվածը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ և 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ կատարվելիք փոփոխությունը պայմանավորված է ՀՀ՝ նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ: «Լրացնում ենք այն որոշումների շղթան, որոնք կայացվել են դեռևս 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ԱԺ իրավական փորձաքննության բաժնի աշխատակիցները կարևոր տեխնիկական առաջարկներ են արել, որոնք հնարավոր է ընդունել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ Մարիա Կարապետյանի՝ կարգավորումներից դուրս է մնացել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցողներին և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին առնչվող կետը, որը, սակայն, նոր կարգավորմամբ ևս կհամալրվի: Ելույթի ընթացքում հանձնաժողովի անդամը նշել է նաև, որ օդանավակայանի հատուկ և պատվիրակությունների սրահներն ընդհանուր սրահից շատ առավելություններ չունեն: Պատգամավորը հավելեց, որ եթե ՀՀ պաշտոնատար անձն ուզում է անցնել ոչ թե հատուկ կամ պատվիրակությունների, այլ ընդհանուր սրահից, ապա ազատ է այդ որոշման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular