ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները կհստակեցվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումները «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու եւ լավարկելու անհրաժեշտությամբ:

««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստի ընթացքում: Այն ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Կարգավորումների համաձայն առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության դիմումի հիման վրա վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց, հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը»,- ասել է Դավիթ Խաչատրյանը:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է նաեւ, որ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ կնշանակվի, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանելու է ՀՀ կառավարությունը: Օրենքից պետք է հանել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց եւ վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան նպաստ նշանակելուց հետո հայտնվում են մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է կոնկրետ ծննդյան կապակցությամբ եւ իրավունք տվող պայմանները սահմանված են դիմելու օրվա դրությամբ:

Ըստ զեկուցողի՝ ներկայացվող նախագծով կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավունքի համար: Հաջորդիվ կհստակեցվեն նաեւ խնամքի նպաստ նշանակելու պայմանները՝

ա/ ծնողի եւ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը,

բ/ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցը վերաբերել է երկու երեխա ունեցող երեխաների ծնողների՝ հիպոտեկային վարկով մարզերում բնակարան ձեռք բերելու ու դրա տոկոսադրույքը պետության կողմից սուբսիդավորելուն: Պատգամավորը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է՝ պետության կողմից հիպոտեկի մարումը տարածել ոչ միայն բնակարանի, այլեւ հողատարածքի վրա, որի վրա տուն է կառուցվելու: Ի պատասխան պատգամավորի հարցի՝ փոխնախարարը նշել է, որ նշված ծրագիրը երեք բաղադրիչ ունի եւ մանրամասնել. «Առաջին բաղադրիչով պետությունը մասնակցություն է ունենում երկու երեխա ունեցող ընտանիքի՝ մարզում ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի կամ բնակելի տան հիպոտեկային վարկի կանխավճարին: Եթե քաղաքացին հողի վրա բնակելի տուն է կառուցում, ապա կառուցվող տան հիպոտեկը ձեւակերպելիս կարող է դիմել Կառավարությանը: Կառավարությունը վարկը կմարի այնքան, որքան պետք է մարեր կանխավճար տալու դեպքում:

Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ընտանիքի հիպոտեկային վարկը պետք է ձեւակերպված լինի մինչեւ երկրորդ երեխայի ծնո՞ւնդը, որպեսզի պետությունը կանխավճարի գումարը փոխանցի: Ի պատասխան ԱԺ փոխնախագահի հարցի՝ փոխնախարարը նշել է, որ տուն ձեռք բերելու կամ կառուցապատման հիպոտեկ ձեւակերպելու ժամանակ ընտանիքում արդեն պետք է երեխա լինի, եւ պետք է ունենալ առնվազն մեկ տարի սպասարկված հիպոտեկային վարկ՝ երկրորդ երեխայի ծնվելուց առաջ:

Հարակից զեկույցով հանդես է եկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը: Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Խորհրդարանը նախորդ նստաշրջանում քննարկել էր ԱԺ :Պատիվ ունեմ» եւ ԱԺ «Հայաստան» խմբակցությունների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ն իրականացրել է քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 33-ը: Առաջադրված թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 33 պատգամավոր: Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չի հաստատել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular