ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք առաջարկել ենք տարբերակ, որով Ղարաբաղը և երկու շրջանները մնան Հայաստանի իրավասության ներքո. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք առաջարկել ենք կարգավորման տարբերակ, որով Ղարաբաղը, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում էին Հայաստանի իրավասության ներքո։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ ՌԴ ղեկավարը նշել է.

«Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ. Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։

Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, նաեւ ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը սրա հետ չհամաձայնեց, թեև մենք 10 կամ 15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգում էր դրան:

Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ պայքարելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ձևավորվել է։ Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը մերը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաեւ Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, եւ դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Իհարկե, այստեղ այլ հարցեր են առաջանում՝ հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ կապված հարցեր, դա այդպես է։ Մանդատը դեռ ուժի մեջ է, եւ մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով, ավելին, նրանք շահագրգռված են, որ գործընթացը մեղմ ընթանա»։

Պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների և օգնություն չցուցաբերելու մասին հարցին՝ Պուտինը նշել է. «Ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը՝ Ղարաբաղի կարգավիճակը, որոշել է հենց Հայաստանը։ Սա է ամբողջ խնդիրը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular